12

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ

2 հոկտեմբերի 2002 - 23:43 AMT  13:24 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը:

ԲԱՂԴԱԴՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԱՔԻ ԴԵՄ

2 հոկտեմբերի 2002 - 23:41 AMT  13:24 GMT
Իրաքի փոխվարչապետ Թարիկ Ազիզը նշել է, որ եթե Թուրքիան աջակցի ԱՄՆ-ին այդ հարցում, ապա նա այլեւս «չի լինի Իրաքի բարեկամը»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

2 հոկտեմբերի 2002 - 22:38 AMT  13:24 GMT
Քննարկման մանրամասներ ՌԴ նախագահի մամլո ծառայությունը չի հաղորդել:

ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

2 հոկտեմբերի 2002 - 22:37 AMT  13:24 GMT
Այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, մի շարք ադրբեջանցի պատգամավորների երեկ հնչած ելույթների առնչությամբ` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ցանկացած միջազգային այլ կազմակերպության միջնորդական ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՈՉ ՄԻ ԴԻՄՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2 հոկտեմբերի 2002 - 22:36 AMT  13:24 GMT
Այդ մասին են հաղորդել Հայաստանի ՆԳՆ մամլո ծառայությունում` դրանով իսկ հերքելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդումները, թե կասկածյալները` Ալեքսանդր Վետլուգաեւը, Սերգեյ Մելչակովսկին եւ Գագիկ Բգդոյանը կարող են թաքնված լինել Ուկրաինայի կամ Հայաստանի տարածքում, եւ, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները դիմել են այդ երկրների իրենց գործընկերներին` նրանց հետախուզումն ակտիվացնելու խնդրանքով:

ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

2 հոկտեմբերի 2002 - 21:43 AMT  13:24 GMT
Հայկական կողմը գոհունակություն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Կասյանովի երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ:

ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ

2 հոկտեմբերի 2002 - 20:06 AMT  13:24 GMT
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր մեկնել է Աթենք «Դեսենդրիի» զենքի եւ զինամթերքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԵՎ ԼԵՌՅԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ

2 հոկտեմբերի 2002 - 19:56 AMT  13:24 GMT
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարն ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նույնացնելու ցանկացած փորձ կարող է լոկ բարդացնել իրադրությունն այդ տարածաշրջանում, ուստի եւ պետք է կտրականապես մերժվի, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿԴԻՏԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԸ

2 հոկտեմբերի 2002 - 19:14 AMT  13:24 GMT
Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կինոթատրոններում «Արարատը» կցուցադրվի նոյեմբերի 15-ից:

ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ

2 հոկտեմբերի 2002 - 19:13 AMT  13:24 GMT
Միջազգային ցուցահանդեսում, որն ընթանում է Աբու-Դաբիյում, Հայաստանը ներկայացված է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքով:
12
---