ՉԵՉԵՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԸ «ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԻՐԱԿԱՆ» ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԴԱՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

14 հոկտեմբերի 2002 - 19:17 AMT  09:23 GMT
Չեչեն անջատողականների առաջնորդի խոսքերով, Հայաստանի ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի հետ չի համապատասխանում Կովկասի ընդհանուր շահերին:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՐԱԲՆԵՐԻՆ

2 հոկտեմբերի 2002 - 05:00 AMT  09:23 GMT
Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության սկսման ցուցադրական հանդիսությունից հետո արաբական երկրների մի շարք ցանցային ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ, որոնցում կասկածի տակ էր դրվում նախագծի բնապահպանական անվտանգությունը: Սաուդյան «Ալ Բավաբա» Ինտերնետ-պորտալը, ինչպես նաեւ մի շարք այլ արաբական էլեկտրոնային լրատվամիջոցներ հրապարակեցին տեղեկատվություն այն մասին, որ միջազգային 64 բնապահպանական կազմակերպություններ պահանջում են հրաժարվել նավթատարի շինարարությունից, քանի որ այն բավականին լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի շրջակա միջավայրի համար: Ադրբեջանից բավականին ինքնատիպ պատասխան ստացվեց. մի քանի օր անց Բաքվի հակերները զանգվածային գրոհ կազմակերպեցին արաբական սայթերի վրա: Տասնյակ համակարգիչներ ներմուծվեցին չափազանց վնասակար վիրուսներ:
---