12

ԵՎՐԱԲԱՆԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԻՑ

14 հոկտեմբերի 2002 - 23:28 AMT  10:46 GMT
Եվրաբանկի երեւանյան գրասենյակում հաղորդել են, որ «Եվրաբանկը հրաժարվում է ներդրումներ կատարելուց, քանի որ նրա գործընկեր` բաժնետոմսերի 80,1 տոկոսը գնած Midland Resources Holding LTD բրիտանական ընկերությունը աշխարհում բավականաչափ ճանաչված չէ եւ չունի բաշխիչ ցանցերի կառավարման անհրաժեշտ փորձ:

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

14 հոկտեմբերի 2002 - 22:56 AMT  10:46 GMT
Թուրքական իշխանությունների թշնամանքի ալիքը դրսեւորվել է Թուրքիայի պետնախարար Ռեշաթ Դողրուի հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է, որ ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ Եվրամիությունը, չի կարող Թուրքիային ստիպել ապաշրջափակել Հայաստանի սահմանները:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ «ԱՐԱՐԱՏ ՓԱՐՔ ՀՅԱԹ ՄՈՍԿՎԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ

14 հոկտեմբերի 2002 - 22:55 AMT  10:46 GMT
«Hyatt International» համաշխարհային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի մոսկովյան հյուրանոցը գտնվում է հայտնի հայկական «Արարատ» ռեստորանի տեղում:

ՌՈՒՍ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

14 հոկտեմբերի 2002 - 22:54 AMT  10:46 GMT
Իրադրությունը Հարավային Կովկասում քննարկել են Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Կ.Տաշքենթը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

14 հոկտեմբերի 2002 - 20:50 AMT  10:46 GMT
Վլադիմիր Միխայլովը, որը հանդիսանում է ԱՊՀ հակաօդային պաշտպանության հարցերի համակարգման կոմիտեի նախագահը, հայկական կողմի հետ կքննարկի ԱՊՀ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Համագործակցության հարավային օդային սահմանների ուժեղացման խնդիրները:

ՍԵՈՒԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

14 հոկտեմբերի 2002 - 20:39 AMT  10:46 GMT
Ինչպես հայտարարել է Ա. Աբրահամյանը` արտադրության էլեկտրոնային ճյուղում մասնագիտացող հարավկորեական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում մետաղների եւ պղնձի մոլիբդենի ձեռք բերմամբ:

ԵԹԵ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՎԻ ՏԱՊԱԼԵԼ ՍԱԴԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻՆ, ԱՊԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՆԱ

14 հոկտեմբերի 2002 - 19:38 AMT  10:46 GMT
Այդ մասին «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների Վաշինգտոնի կենտրոնի թուրքական նախագծի տնօրեն Բուլենթ Ալիրզանը:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

14 հոկտեմբերի 2002 - 19:29 AMT  10:46 GMT
Խորհրդարանների խոսնակները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հանդիպել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հետ:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՍԿՍՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

14 հոկտեմբերի 2002 - 19:20 AMT  10:46 GMT
Նիստի օրակարգում, մասնավորապես, կքննարկվեն համագործակցության հարցեր Հայաստանի եւ ՌԴ տարբեր սուբյեկտների միջեւ:

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԷՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

14 հոկտեմբերի 2002 - 19:19 AMT  10:46 GMT
Սա արվել է Սամցխե-Ջավախքում տեղաբաշխված չեչեն գրոհայինների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:
12
---