Քաղաքականություն.

«ՍՊԻՏԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԵՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍԼԱՄԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆՈՎ

Թուրքիայի նոր ղեկավարների հետ երկխոսությունը հազիվ թե արդյունավետ լինի:

7 նոյեմբերի 2002
Հայաստանին չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների անսպասելի զարգացումը: Չարդարացան այն հույսերը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանության կանցնեն նախկին կաբինետից մեզ ծանոթ մարդիկ: Սա նշանակում է, որ վերջին տարիներին հաստատված եւ կարծես թե արդեն որոշակի արդյունքներ տվող Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությունը ստիպված կլինենք սկսել նորից: Միաժամանակ քիչ հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիայի պաշտոնական ղեկավարները կկոշտացնեն, առանց այն էլ ոչկառուցողական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Հարեւան երկրում իշխանության են եկել մարդիկ, որոնց հետ ավելի դժվար կլինի, քան նախկինների:
 
---