«ՍՊԻՏԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԵՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍԼԱՄԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆՈՎ

Թուրքիայի նոր ղեկավարների հետ երկխոսությունը հազիվ թե արդյունավետ լինի:

Հայաստանին չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների անսպասելի զարգացումը: Չարդարացան այն հույսերը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանության կանցնեն նախկին կաբինետից մեզ ծանոթ մարդիկ: Սա նշանակում է, որ վերջին տարիներին հաստատված եւ կարծես թե արդեն որոշակի արդյունքներ տվող Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությունը ստիպված կլինենք սկսել նորից: Միաժամանակ քիչ հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիայի պաշտոնական ղեկավարները կկոշտացնեն, առանց այն էլ ոչկառուցողական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Հարեւան երկրում իշխանության են եկել մարդիկ, որոնց հետ ավելի դժվար կլինի, քան նախկինների:
PanARMENIAN.Net - Այս ընտրությունները ցույց տվեցին առաջադեմ քաղաքական ուժերի ձախողումը, որոնք տրամադրված էին նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Իշխող կոալիցիայի ղեկավար, վարչապետ Բյուլենթ Էջեւիթի ղեկավարած դեմոկրատական ձախ կուսակցությանն ընտրողների ընդամենը մեկ տոկոսն էր ձայն տվել: Արտաքին գործերի նախկին նախարար Իսմաիլ Ջեմի ստեղծած «Նոր Թուրքիա» կուսակցությունն ավելի քիչ ձայն էր հավաքել, չնայած, նախընտրական քարոզարշավի համար ծախսել էր մոտ 200 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ Էջեւիթը հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը հաջողության հասնի, իրատեսական կդառնան Հայաստանի հետ սահմանների բացելը եւ Երեւանի հետ տնտեսական հարաբերությունների վերականգնումը: Իսկ Ջեմի կողմնակիցները հավաստում էին, որ «Նոր Թուրքիա» կուսակցության հաղթանակի դեպքում ընդամենը մեկ տարում կլուծվի Կարս-Գյումրի երկաթուղային կապի վերականգնման հարցը: Քաղաքական ձախողում կրեցին նաեւ համամետաբար կառուցողական մյուս քաղաքական գործիչները` Թանցու Չիլլերը եւ Մեսուդ Յիլմազը:


Արտահերթ ընտրությունների անցկացմամբ թուրքերը հույս ունեին հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը սպառնում է ծավալներով նախադեպը չունեցող Միջազգային արժեթղթերի հիմնադրամի 16 միլիոն դոլար գնահատված կրեդիտային ծրագրին: Նրանց անսպասելի ձախողումն ավելի շուտ նոր հարցեր ծնեց, քան լուծումներ տվեց: Շատ քաղաքական մեկնաբաններ կանխատեսում են ճգնաժամի առավել խորացում: Օրինակ, Բաքվի «Էխո» թերթի մեկնաբանները ենթադրում են, որ «Թուրքիայի քաղաքական իրադրությունն անորոշ է մնում, եւ նախկինի պես հնարավոր են իրադրության զարգացման մի շարք տարբերակներ. ռազմական հեղաշրջումից մինչեւ իշխող կուսակցության ցրումը սահմանադրական դատարանի օգնությամբ»: Նման պայմաններում ավելորդ է խոսել արդյունավետ երկխոսության մասին:

Նոր իշխանության ներքաղաքական առաջնահերթություններն առայժմ անհայտ են: Ընտրություններում հաղթանակած Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդ, Ստամբուլի նախկին քաղաքապետ Ռեջեպ Էրդոգանը պնդում է, որ նրանց գաղափարախոսությունը չի ժխտում եւրոպական արժեքները: Սակայն, նրա նախկին գործունեությունը քիչ հիմքեր չի տալիս կասկածելու սրանում: Էրդոգանի կուսակցությունը
հետեւորդն է տխրահռչակ իսլամական «Ռիֆախա» կուսակցության, որը 1998 թ.-ին ծայրահեղական ճանաչվեց եւ արգելվեց: Էրդագոնը, ինչպես նաեւ «Ռիֆախայի» առաջնորդ Նեջմեդին Էրբոկանը, դատարանի որոշմամբ զրկվել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Ավելին, արմատական իսլամիզմի գաղափարների տարածման համար կալանքի է ենթարկվել: Չնայած այս ամենի, 2000 թ.-ին համախոհների հետ միասին նա նոր` «Սաադաթ» կուսակցություն է հիմնում, որը նույնպես արգելվում է: Էյդորանը կրկին չի նահանջում եւ անցյալ տարի ստեղծում է Արդարության եւ զարգացման կուսակցությունը (Ադալյաթ վե Կալկինմա) կամ, ինչպես նաեւ անվանում են այն, «սպիտակ կուսակցություն»: Սակայն դատարանի որոշմամբ կուսակցության առաջնորդին արգելվել էր մասնակցել արտահերթ ընտրություններին: Ընտրություններից երկու շաբաթ առաջ գլխավոր դատախազը դիմել էր սահմանադրական դատարան` կուսակցության արգելման խնդրանքով:

Այսպիսով, Ռեջեպ Էրդոգանի կարգավիճակն անհասկանալի է: Եթե հետեւենք օրենքին, ապա նա ոչ միայն չի կարող վարչապետ դառնալ, այլեւ իրավունք չունի ղեկավարել կուսակցությունը: Դատարանի որոշումը կարելի է չեղյալ համարել միայն Սահմանադրությունը փոփոխելով, սակայն դա իրականացնելու համար իրավասու մեծամասնությունում «սպիտակ» կուսակցությանը չի բավարարում չորս մանդաթ: Սակայն, ով էլ ղեկավարի նախարարների կաբինետը, ակնհայտ է, որ ապագա իշխանությունը կկազմվի բացառապես «սպիտակներից»: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայում իսլամիզմի գաղափարախոսությունը կդառանա պաշտոնական: Եթե, իհարկե, սրան չխոչընդոտի թուրքական գեներալիտետը: Ամեն դեպքում, կղերական ուղղվածություն ունեցող վարչակարգի իշխանության գլուխ անցնելը դժվար թե դրականորեն ազդի հարեւանների հետ հարաբերությունների վրա, մասնավորապես` Հայաստանի:

Իրենք` հաղթողները, բնական է, որ ձգտում են հավաստել, որ տրամադրված են շարունակել Հայսատանի հետ կառուցողական երկխոսությունը: Արդարության եւ զարգացման կուսակցության նախագահի տեղակալ Յակիս Յաշարը, որն, ինչպես երեւում է, ապագա կաբինետում կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, օրերս հայտարարել է, որ «սպիտակները» հայ-թուրքական հարաբերությունների լավացման կողմնակիցն են եւ մտադիր են նախաձեռնություն ցուցաբերել այդ հարցում: Նմանատիպ հայտարարություններն, իհարկե, չարժե անվերապահորեն ընդունել: Պարզապես ընտրություններում հաղթանակած կուսակցության առաջնորդները շտապում են քայլեր ձեռնարկել Արեւմուտքին հանգստացնելու համար, որն անհանգստացած է իսլամիստների` իշխանության գլուխ անցնելով, ինչպես նաեւ իր երկրացիների համար, որոնց երկու երրորդը, դատելով ընտրությունների արդյունքից, չեն ընդունում «սպիտակների» գաղափարախոսությունը եւ կղերական հայացքները: Իսկ որպեսզի հանգստացնի նոր ղեկավարների արմատական հայացքները չընդունողներին, Էրդագոնը շտապել է հայտարարել իր անսպասելի մտադրության մասին` իշխող կուսակցության ղեկավարի դերում առաջին այցը նա կանի Հունաստան, որի հետ, ինչպես հայտնի է, հարաբերությունները բավականին լարված են:

Այս որոշումն Ադրբեջանում անգոհունակություն է առաջացրել, քանի որ այստեղ գտնում են, որ Թուրքիայի քաղաքական նոր էլիտայի առաջնորդը պետք է այցելի Բաքու, դրանով շեշտելու թուրքական միասնականության գաղափարախոսության առաջնահերթությունը եվրոպական ինտեգրացման հանդեպ: Իդեպ, Հեյդար Ալիեւը, ինչպես եւ սպասվում էր, առաջին նախագահը եղավ, որը շնորհավորեց Էրդագոնին: Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդը եղբայրական երկրի ղեկավարի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է, որ ինքը վճռական է տրամադրված Ադրբեջանի հետ հարաբերությունները ամրապնդելու հարցում եւ կպնդի Անդրբեջանի շահերը ղարաբաղյան հարցի առնչությամբ: Բայցեւայնպես, Բաքվում բոլորը չէ որ մեծ հույսեր են կապում Էրդագոնի հետ: Շատ ադրբեջանցի քաղաքական գործիչներ կիսում են արեւմտյան վերլուծաբանների կարծիքն այն մասին, որ իսլամական կառավարության ձեւավորումը երկարատեւ չի լինի: Օրինակ, Բաքվի «Էխո» թերթը ենթադրում է, որ «Թուրքիայի քաղաքական իարադրությունն անորոշ է մնում, եւ նախկինի պես հնարավոր են իրադրության զարգացման մի շարք տարբերակներ. ռազմական հեղաշրջումից մինչեւ իշխող կուսակցության ցրումը սահմանադրական դատարանի օգնությամբ»: Նման պայմաններում Թուրքիայի հետ երկխոսության արդյունավետության մասին, իհարկե, անիմաստ է խոսել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---