1

ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

11 նոյեմբերի 2002 - 23:21 AMT  16:33 GMT
Մի շարք հարցերի թվում հանդիպման ընթացքում կքննարկվեն խորհրդի անդամ-երկրներում մաքսային եւ հարկային օրինախախտումների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծման հնարավորությունները:

ԳԱԼԻՆԱ ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵԴԱԼՈՎ

11 նոյեմբերի 2002 - 23:18 AMT  16:33 GMT
Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչն այդ պարգեւին է արժանացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական շարժման գաղափարների պաշտպանության եւ քարոզչության գործում ծանրակշիռ ավանդի համար:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ

11 նոյեմբերի 2002 - 23:13 AMT  16:33 GMT
Երեկ շահագործման է հանձնվել Ասկերանի շրջանի տարածքով անցնող մայրուղու հերթական 10-կիլոմետրանոց հատվածը:

ԱՎԵԼԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՉԱՓԸ

11 նոյեմբերի 2002 - 23:12 AMT  16:33 GMT
Տվյալ թեման, մասնավորապես, քննարկման առարկա կդառնա աշխատանքային այցով Երեւան ժամանած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումների ընթացքում Հայաստանի քաղաքական եւ գործարար շրջանակների հետ:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՎՍՏՐԱԼԻԱ ԵՎ ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ

11 նոյեմբերի 2002 - 21:08 AMT  16:33 GMT
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա այդ երկրների իշխանությունների, ինչպես նաեւ տեղի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ, ԵՐԿԻՐԸ ԱՆՀԱՊԱՂ ԿՄԻԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆԸ

11 նոյեմբերի 2002 - 21:07 AMT  16:33 GMT
ՀՀ ԿԿ երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանի խոսքերով, կումունիստներն արդեն վաղուց հավաքել են հանրաքվեի համար անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիների մեկ միլիոն ստորագրություն, բայց իշխանությունները համառորեն հրաժարվում են այն անցկացնել:

ԿՐԱՍՆՈԴԱՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

11 նոյեմբերի 2002 - 18:03 AMT  16:33 GMT
Վնասվել են ջրատար խողովակները, եկեղեցու դուռը եւ բետոնե սալիկը, որի վրա ընկել էր պայթուցիկը, տուժածներ չկան:

«ՍՊԻՏԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԵՐԿՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ ԻՍԼԱՄԻ ԿԱՆԱՉ ԳՈՒՅՆՈՎ

7 նոյեմբերի 2002 - 04:00 AMT  16:33 GMT
Հայաստանին չի կարող չանհանգստացնել Թուրքիայի ներքաղաքական գործընթացների անսպասելի զարգացումը: Չարդարացան այն հույսերը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանության կանցնեն նախկին կաբինետից մեզ ծանոթ մարդիկ: Սա նշանակում է, որ վերջին տարիներին հաստատված եւ կարծես թե արդեն որոշակի արդյունքներ տվող Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսությունը ստիպված կլինենք սկսել նորից: Միաժամանակ քիչ հիմքեր չկան կարծելու, որ Թուրքիայի պաշտոնական ղեկավարները կկոշտացնեն, առանց այն էլ ոչկառուցողական դիրքորոշումը Հայաստանի հանդեպ: Հարեւան երկրում իշխանության են եկել մարդիկ, որոնց հետ ավելի դժվար կլինի, քան նախկինների:
1
---