12

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿՈԴԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

31 հունվարի 2003 - 22:33 AMT  05:58 GMT
Տվյալ համակարգի կիրառման համաձայն, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա անհատական կոդ, որով նա կարող է ստանալ թոշակ, նպաստ, ընդունվել աշխատանքի, հրապարակել եկամուտները եւ այլն:

ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄՏԱԴԻՐ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԺԱՄԱՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՎ

31 հունվարի 2003 - 22:20 AMT  05:58 GMT
Թերի Դեւիսը հայտարարել է, որ տարածաշրջան կայցելի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին, եւ կուղեւորվի Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՈՐՈՇԵԼ ՄԻՆՉԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԸ

31 հունվարի 2003 - 22:18 AMT  05:58 GMT
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, հանձնման սխեման կքննարկվի փետրվարի 4-ին Երեւանում` տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԻՄԻ ՀԵՏ

31 հունվարի 2003 - 21:23 AMT  05:58 GMT
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խաղին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել` ընդգծելով, որ իրենց չի անհանգստացնում լարված իրավիճակը մերձարեւելյան տարածաշրջանում:

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

31 հունվարի 2003 - 21:20 AMT  05:58 GMT
ՈՒղղումը սահմանափակում է առեւտուրը ԱՊՀ 8 երկրների հետ` որոնց թվում է նաեւ Հայաստանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՏՈՒԿ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

31 հունվարի 2003 - 19:03 AMT  05:58 GMT
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

31 հունվարի 2003 - 18:35 AMT  05:58 GMT
Թուրք պաշտոնյաների հետ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն նաեւ Թուրքիայում քաղաքական եւ օրենսդրական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ապահովման հարցերը, ինչպես նաեւ Կիպրոսի հիմնախնդիրը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏ

31 հունվարի 2003 - 18:34 AMT  05:58 GMT
Եվրամիության առեւտրի պալատի գործունեության հիմնական նպատակն է` աջակցել Հայաստանում գործարար մթնոլորտի զարգացմանը` եվրոպական ներդրումների ներգրավման համար, ինչպես նաեւ զարգացնել առեւտրական հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱՅԱՍՏԱՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

31 հունվարի 2003 - 18:33 AMT  05:58 GMT
Փետրվարի 2-ին Վ. Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՖԵԴՈՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԵՎ «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐԻ» ՄԵԴԱԼԸ

31 հունվարի 2003 - 18:32 AMT  05:58 GMT
Այդ մրցանակներին Հայաստանի ղեկավարն արժանացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ փոխշահավետ համագործունեության ամրապնդման գործում մեծ ներդրման, տնտեսական, գիտա-տեխնիկական եւ պատմա-մշակութային կապերի զարգացման համար:
12
---