ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ

24 փետրվարի 2003 - 18:29 AMT  23:19 GMT
«Ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ Ալի Քերիմովի խոսքերով, կենտրոնը մտադիր է Սահմանադրական դատարանից պահանջել պարզություն մտցնել մի շարք հարցերի վերաբերյալ` մասնավորապես, թե ինչու մինչ օրս չեն հրապարակվել 1998 թվականի նախագահական եւ 2000 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական տեղամասերի արդյունքները:

ԱՄՆ-Ն ԼԻՈՎԻՆ ԿԻՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԵԱՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

24 փետրվարի 2003 - 18:27 AMT  23:19 GMT
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Օրդուեյի խոսքերով, փետրվարի 19-ի ընտրություններում առաջընթացն ակնհայտ է, սակայն միեւնույն ժամանակ, առկա էին բազմաթիվ խախտումներ:

ՀԻՆԳ ՏԱՐԻ ՀԵՏՈ ՄԵՆՔ ԿԸՆՏՐԵՆՔ ՈՉ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ` ՀԱՄԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՆԱԽԱԳԱՀ

19 փետրվարի 2003 - 04:00 AMT  23:19 GMT
Հաշված ժամերի ընթացքում պարզ կդառնա այն մարդու անունը, որը կղեկավարի երկիրը գալիք հինգ տարիների ընթացքում: Փետրվարի 19-ին երկրի ղեկավարի ընտրություններին չեն մասնակցի ավելի քան 6 միլիոն հայեր, որոնք բնակվում են իրենց հայրենիքից դուրս: Սակայն ինչպիսին էլ լինի քվեարկության արդյունքը, ակնհայտ է, որ հաջորդ նախագահին կընտրեն ոչ միայն Հայաստանի հանրապետությունում բնակվող հայերը: Գրեթե բոլոր թեկնածուները հայտարարում են, որ կողմնակից են Սահմանադրության մեջ նախապատրաստվող երկքաղաքաքացիությունը թույլատրող փոփոխությանը:
---