12

ԻՐԱՆԸ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ Է ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ

24 փետրվարի 2003 - 23:09 AMT  21:32 GMT
Իրանի ադրբեջանաբնակ շրջաններ են մտցվել զրահատանկային ուժերի ստորաբաժանումներ, իրանական հատուկ ծառայություններն ուժեղացրել են Ադրբեջանի տարածքով տեխնիկական հետախուզությունը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ»

24 փետրվարի 2003 - 22:29 AMT  21:32 GMT
Հայաստանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսապանատների, Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի շիրիմին:

ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

24 փետրվարի 2003 - 22:13 AMT  21:32 GMT
Արամ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուներին` Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին, ինչպես նաեւ նրանց աջակցող ուժերին կոչ է արել «հանդուրժողականություն դրսեւորել հանուն երկրի կայունության եւ անվտանգության ապահովման»:

ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ

24 փետրվարի 2003 - 22:01 AMT  21:32 GMT
Ապրիլի 1-ից Բաքվի իշխանությունները նախատեսում են սկսել հայկական եւ ռուսական գերեզմանների ոչնչացումը Նարիմանյան գերեզմանատան այն հատվածում, որտեղ պետք է նոր ավտոճանապարհ անցնի:

ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24 փետրվարի 2003 - 21:45 AMT  21:32 GMT
Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Գրիքոր Հարությունյանն այսօր իր տարակուսանքն է հայտնել նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանի այն հայտարարության կապակցությամբ, որ Հայաստանի գործող իշխանությունները լավ գիտակցում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում «գնդակահարվելու են»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24 փետրվարի 2003 - 21:21 AMT  21:32 GMT
Իտալիայի արտաքին գործերի տեղակալի Հայաստան կատարած այցի նպատակն է` ծանոթանալ տարածաշրջանային հիմնախնդիրներին Եվրամիությունում Իտալիայի նախագահության նախաշեմին:

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԿՍԿՍՎԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

24 փետրվարի 2003 - 21:20 AMT  21:32 GMT
Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամ, խորհրդարանի պատգամավոր Վարդան Մկրտչյանը հայտարարել է, որ ՀԺԿ-ն մտադիր է մասնակցել ընտրությունների հետ կապված բոլոր միջոցառումներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ

24 փետրվարի 2003 - 19:19 AMT  21:32 GMT
«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն այսօր Երեւանում պահանջել է չեղյալ հայտարարել փետրվարի 19-ի քվեարկության արդյունքները եւ կոչ է արել անցկացնել նոր «ազատ, արդար, օրինական» ընտրություններ:

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ

24 փետրվարի 2003 - 18:53 AMT  21:32 GMT
Երկրորդ փուլ դուրս եկած ընդդիմությունից նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ս.Դեմիրճյանը հայտարարել է HTB հեռուստաընկերությանը, որ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում նախագահության երկրորդ ժամկետի համար առաջադրված պետություն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ուժերը չափելու առչնությամբ:

ԽՈՋԱԼՈՒԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ԼԵՌՆԱՅԻՆ ԶԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

24 փետրվարի 2003 - 18:30 AMT  21:32 GMT
Խաղաղ բնակիչների շարասյան գնդակահարությունը Աղդամի շրջանի մատույցներում, ինչն ավելի ուշ հաստատեց Այազ Մութալիբովը, կապված էր իրեն իշխանությունից հեռացնելու եւ կատարվածի ողջ պատասխանատվությունն իր վրա բարդելու ընդդիմության փորձերի հետ:
12
---