1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ` ԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ ՏՐԱՆՍԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

21 մարտի 2003 - 22:44 AMT  11:56 GMT
Ռուսաստանի Դաշնային խորհրդի տնտեսական կոմիտեի նախագահ Հովհաննես Օհանյանը բերել է փորձագետների տվյալներն այն մասին, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը կմեծացնի Հայաստանի ՀՆԱ-ն «առնվազն 40 տոկոսով»:

ԻՐԱՔԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

21 մարտի 2003 - 21:31 AMT  11:56 GMT
Այսպես է մեկնաբանել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում աշխարհի երկրներին դադարեցնել հարաբերությունները Իրաքի հետ:

ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎՐԱՑԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ

21 մարտի 2003 - 21:30 AMT  11:56 GMT
Վրաստանի նախագահը պարզաբանել է, որ հակամարտության գոտում գործում են ավազակային խմբավորումներ եւ այդ պատճառով վտանգավոր է այնտեղ ուղարկել երկաթուղայիններին:

ՀԱՅ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

21 մարտի 2003 - 21:20 AMT  11:56 GMT
Մարտի 24-25 Երեւանում առաջին ազգային խորհրդաժողովում կքննարկվեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող հարցեր:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

21 մարտի 2003 - 19:16 AMT  11:56 GMT
«Ես լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության երկրորդ ժամկետի ընթացքում մեր տարածաշրջանը` Ձեր մասնակցությամբ, կկարողանա հաստատուն քայլեր անել դեպի տեւական խաղաղություն, կայունություն եւ համագործակցություն»,- ասված է ուղերձում:

ՄԻ ՇԱՐՔ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

21 մարտի 2003 - 18:30 AMT  11:56 GMT
Համաձայն ՀՀ ԿԸՀ-ի որոշման, մոտակա երեք օրում պետք է վերահաշվվեն մայրաքաղաքի եւ շրջանների ավելի քան 15 ընտրատեղամասերի ընտրաթերթիկները, որոնց անվավեր լինելու մասին Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու Արտաշես Գեղամյանը:

ՀՀ ԱԳՆ ԱՌԱՅԺՄ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԻՐԱՔԻՑ

21 մարտի 2003 - 18:28 AMT  11:56 GMT
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով` Իրաքում անցկացվող պատերազմական գործողությունների պատճառով, իրաքցի հայերին Հայաստանի աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը սահմանափակ է ինչպես գործնական, այնպես էլ քաղաքական առումով:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ-ԺՈՂՈՎ

21 մարտի 2003 - 18:26 AMT  11:56 GMT
Հայաստանի եւ Ավստրայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2002 թվականին կազմել է 4 միլիոն դոլար, հայտարարել է այսօր ժողովի բացմանը Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԽԱՂԱՂ ՈՒՂՈՒ ՎՐԱ

21 մարտի 2003 - 18:25 AMT  11:56 GMT
Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարները Մոսկվայում համատեղ դիմում են ընդունել իրաքյան խնդրի շուրջ:

ԱՅՆ ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԵՐԻՆ, ԹՈւՅԼԱՏՐՎՈւՄ Է ԿԻՊՐՈՍԱԲՆԱԿ ԹՈւՐՔԵՐԻՆ

15 մարտի 2003 - 04:00 AMT  11:56 GMT
Հերթական անգամ թուրքերը ձախողել են ՄԱԿ-ի առաջարկած կիպրոսյան խնդրի կարգավորման պլանը: Մոտ երեք ամիս շարունակվող բանակցություններից հետո ինքնահայտարարված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ղեկավար Ռաուֆ Դենկտաշը մերժել է միջնորդների նախաձեռնությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պլանն անվանելով անընդունելի:
1
---