1

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԱՇՆԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

1 մայիսի 2003 - 20:15 AMT  00:55 GMT
Այդ մասին Թբիլիսիյում ավարտված հանդիպման ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարները:

ԵՎՐԱՍՏԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ

1 մայիսի 2003 - 19:57 AMT  00:55 GMT
Գրիգորի Ռապոտայի եւ Հայաստանի ղեկավարության բանակցությունների հիմանակն թեման կլինեն համագործակցության հարցերը ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում:

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

1 մայիսի 2003 - 19:40 AMT  00:55 GMT
Այդ մասին հաղորդել է այդ միության նախագահ, թուրք գործարար Քաան Սոյակը` Հայաստան-Թուրքիա հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի ավարտին, որը կազմակերպվել էր Եվրախորհրդարանի նախաձեռնությամբ:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԶԱՐՄԱՑԱԾ Է ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ

1 մայիսի 2003 - 19:39 AMT  00:55 GMT
«Այստեղ հնչում են նույնիսկ հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման հնարավորության մասին, թեեւ Ադրբեջանը ի վիճակի չէ պատերազմ սկսել»,-ընդգծել է Բաքվում Ադրբեջան-Եվրամիություն միջխորհրդարանական կոմիտեի համանախագահ Ուրսուլա Շլյայհերը:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

1 մայիսի 2003 - 19:37 AMT  00:55 GMT
Ինչպես եզրափակիչ մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարը, այդ այցի ժամկետները դեռեւս որոշված չեն եւ կախված են մի շարք համատեղ նախագծերի պատրաստվածության աստիճանից:

ՎՐԱՑԱԲՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ

28 ապրիլի 2003 - 05:00 AMT  00:55 GMT
Հայերի Ցեղասպանության 88-րդ տարելիցի օրը վրացական խորհրդարանում ադրբեջանցիները դրսեւորեցին խուլիգանական պահվածք, որը նպատակ ուներ վիրավորել օսմանական բարբարոսների կողմից կոտորված մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ի առավոտյան նիստին Ախալքալաքի հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Համլետ Մովսիսյանը գործընկերներին կոչ արեց հարգել պատմության մեջ առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի պատասխան հայ խորհրդարանականի կոչի, հինգ ադրբեջանցի-օրենսդիրներ հարձակվեցին Մովսիսյանի վրա` վիրավորելով նրան անպատիվ խոսքերով եւ ողջ հայությանն ուղղված սպառնալիքներով: Խուլիգանական պահվածքը զուգակցվեց կենտրոնական բարձրախոսի գրավմամբ, որի արդյունքում նիստն ընդհատվեց:
1
---