ԵՎՐԱՍՏԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի աշխատանքային այցը Հայաստան նախանշված է մայիսի կեսերին: «Սոյուզ-Ինֆո»-ի հաղորդագրության համաձայն, Գ.Ռապոտայի եւ Հայաստանի ղեկավարության բանակցությունների հիմանակն թեման կլինեն համագործակցության հարցերը ԵվրԱսՏԸ-ի շրջանակներում: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դուշանբեյում կայացած ընկերակցության Միջպետական խորհրդի նիստում Հայաստանը ստացել է դիտորդի կարգավիճակ ԵվրԱսՏԸ-ում, որին անդամակցում են` Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---