1

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿՐՆԵՐԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՄԻՋՆՈՐԴԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

3 մայիսի 2003 - 21:30 AMT  22:46 GMT
Սուլեյման Դեմիրելի խոսքերով` այդ երկրները պետք է օգնեն Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին գտնել խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակ:

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԻՐԱԲԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՀԱՅ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

3 մայիսի 2003 - 21:20 AMT  22:46 GMT
Հայաստան կատարած իր վերջին ուղեւորության ընթացքում Թաշջյանը շուրջ 200 եվրո է վճարել գերմանական համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորներին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՐԱՆԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

3 մայիսի 2003 - 20:47 AMT  22:46 GMT
Փաստաթուղթը կստորգրվի Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Մոինի գլխավորած պատիվիրակության մայիսի 5-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԵԼ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ

3 մայիսի 2003 - 19:44 AMT  22:46 GMT
«Խորհրդարանական արդար ընտրությունների անցկացման համար» Հայաստանի ընդդիմադիր ուժերն առաջարկում են տպել պաշտպանիչ նշաններով ընտրական քվեաթերթիկներ, ընդ որում` արտասահմանում:

ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԳԵՐՄԱՆԻԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻՆ

3 մայիսի 2003 - 19:31 AMT  22:46 GMT
Ինչպես գրում է «Լոս Անջելես թայմզ» թերթը, ֆիլմի ռեժիսոր տնօրեն Մայքլ Հակոբյանն իր ֆիլմում օգտագործել է Հայոց ցեղասպանության մասին վկայող գերմանական փաստաթղթեր ու նամակներ, ինչպես նաեւ հարցազրույցներ Հայոց ցեղասպանության ականատեսների եւ այդ արհավիրքից փրկվածների հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

3 մայիսի 2003 - 19:29 AMT  22:46 GMT
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի խոսքերով` «Ադրբեջանն այդ խնդիրը լուծում է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների միջոցով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու ճանապարհով»:

ՎՐԱՑԱԲՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ

28 ապրիլի 2003 - 05:00 AMT  22:46 GMT
Հայերի Ցեղասպանության 88-րդ տարելիցի օրը վրացական խորհրդարանում ադրբեջանցիները դրսեւորեցին խուլիգանական պահվածք, որը նպատակ ուներ վիրավորել օսմանական բարբարոսների կողմից կոտորված մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ի առավոտյան նիստին Ախալքալաքի հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Համլետ Մովսիսյանը գործընկերներին կոչ արեց հարգել պատմության մեջ առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի պատասխան հայ խորհրդարանականի կոչի, հինգ ադրբեջանցի-օրենսդիրներ հարձակվեցին Մովսիսյանի վրա` վիրավորելով նրան անպատիվ խոսքերով եւ ողջ հայությանն ուղղված սպառնալիքներով: Խուլիգանական պահվածքը զուգակցվեց կենտրոնական բարձրախոսի գրավմամբ, որի արդյունքում նիստն ընդհատվեց:
1
---