1

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

20 մայիսի 2003 - 23:26 AMT  11:45 GMT
Նա ժամանում է մեզ մոտ Ուկրաինայից, որտեղ մասնակցել է Լվովում վերաբացված հայկական եկեղեցու օծման արարողությանը եւ որտեղ նրան ընդունել է Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման:

ԱՄՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

20 մայիսի 2003 - 23:02 AMT  11:45 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյի խոսքերով` Ջորջ Բուշն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսին զարգացող երկրների աջակցմանն ուղղված «Հազարամյակի խնդիրների հաշվեկշռի» ծրագիրը, որի շրջանակներում ցածր եկամուտ ունեցող երկրներում` մինչեւ 2006 թվականը ԱՄՆ օգնության ծավալը կաճի 5 մլրդ դոլարով:

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՆՐԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

20 մայիսի 2003 - 22:51 AMT  11:45 GMT
Նրա խոսքերով, ԵԱՀԿ միջնորդները կայցելեն տարածաշրջան «առաջին իսկ հարմար պահին»:

ԱՄԵՐԻԿԱՆ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

20 մայիսի 2003 - 22:50 AMT  11:45 GMT
Նրա խոսքերով` Վաշինգտոնը ըմբռնումով է վերաբերվում Երեւանի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ձգտմանը, որը հաշվի է առնում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի շահերը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԴԱՇՏ

20 մայիսի 2003 - 20:34 AMT  11:45 GMT
Այդ մասին Երեւանում անցնող հայ-ռուսաստանյան համաժողովում այսօր հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԻՐԻՆԱ ԽԱԿԱՄԱԴԱՆ

20 մայիսի 2003 - 19:58 AMT  11:45 GMT
Այցը կկայանա Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության հրավերով:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

20 մայիսի 2003 - 19:52 AMT  11:45 GMT
Հայ-ռուսաստանյան համագործակցության զարգացման համար չկան տեսանելի խոչընդոտներ, ասվում է Հայաստանի նախագահի ուղերձում, որն ուղղված է համաժողովի մասնակիցներին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ «ԿԱՐԵՎՈՐ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

20 մայիսի 2003 - 19:48 AMT  11:45 GMT
Ես ժամանել եմ Երեւան Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հրավերով, եւ իմ այցը ոչ մի առնչություն չունի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, Հայաստանի լրագրողներին հայտարարել է Բորիս Գռիզլովը:

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

20 մայիսի 2003 - 19:46 AMT  11:45 GMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արդարադատության կոմիտեն մայիսի 21-ին կքննարկի Ցեղասպանության մասին բանաձեւը, որում, մասնավորապես նշված է նաեւ Հայոց ցեղասպանությունը:

ԲԱՔՎՈւՄ ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

17 մայիսի 2003 - 05:00 AMT  11:45 GMT
Այս օրերին ամբողջ աշխարհում տոնում են Իսրայելի պետության ձեւավորման 55-րդ տարելիցը: Ադրբեջանական հակասեմիտները որոշել են յուրովի տոնել այդ օրը: Անցյալ շաբաթ Ադրբեջանի մայրքաղաքում վահաբիթթական բազմաթիվ կազմակերպություններից մեկի անդամը գազանորեն սպանել է ծեր հրեուհու: 25-ամյա բաքվեցի Էլդարն իր արարքը բացատրել է նրանով, որ հրեուհուն սպանելով ցանկացել է «աստվածահաճու գործ» անել եւ դրախտ ընկնել: Իսրայելական մամուլն անմիջապես արձագանքել է կատարվածին: Թել-Ավիվում հրատարակվող «Yedi'ot Aharonot» թերթի տվյալներով, «տարեց կնոջը սպանող մուսուլմանը խոստովանել է, որ տեղական ծայրահեղական խմբավորումներից մեկի կողմնակիցն է»:
1
---