12

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆ Է ԿԱՆԳՆԵՑՎԵԼ ԱԿԱՆԱՎՈՐ ՀԱՅՈՐԴՈՒՆ

24 հունիսի 2003 - 00:10 AMT  21:06 GMT
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լազարեվսկոյե ավանում հուշարձան է կանգնեցվել ականավոր ծովագնաց, հայազգի ծովակալ Միխաիլ Լազարեւին:

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿՊԱՀԱՆՋԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

23 հունիսի 2003 - 23:57 AMT  21:06 GMT
Կուսակցության ղեկավարության անդամ Գեղամ Մանուկյանի խոսքերով, «Դաշնակցությունը» ներկայումս այդ հարցով ինտենսիվ խորհրդակցություններ է վարում կառավարական կոալիցիայի իր գործընկերների` Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկրի» հետ:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

23 հունիսի 2003 - 23:39 AMT  21:06 GMT
Կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը այսօր պաշտոնապես առաջադրել է ադրբեջանական պետության ղեկավար Հեյդար Ալիեւի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար հոկտեմբերի 15 կայանալիք ընտրություններում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐԻ ՀԱՆԴԵՊ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

23 հունիսի 2003 - 21:40 AMT  21:06 GMT
Ադրբեջանի մի շարք իշխանամետ հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերին` Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հունիսի 26-ին քննարկվելիք Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցի առնչությամբ:

ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ 15 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

23 հունիսի 2003 - 20:20 AMT  21:06 GMT
Անցյալ շաբաթ օրը Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության չթույլատրված հանրահավաքը Բաքվի կենտրոնում:

ԲԱՔՈՒՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

23 հունիսի 2003 - 20:19 AMT  21:06 GMT
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը չի բացառել Հայաստանի մասնակցության հնարավորությունը «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին Ադրբեջանում:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

23 հունիսի 2003 - 19:22 AMT  21:06 GMT
Այդ մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը` ավելացնելով, որ այդ հարցի լուծումը գտնվում է ռուսական կառավարության իրվասության մեջ:

ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ԵԽԽՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

23 հունիսի 2003 - 19:04 AMT  21:06 GMT
Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը հունիսի 23-ին կմասնակցի Վեհաժողովի հերթական նիստին:

ԲԱՔՎՈՒՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՄԲ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ

23 հունիսի 2003 - 18:29 AMT  21:06 GMT
Վրաստանում ռուսական ռազմակայաններից տեխնիկայի եւ զինամթերքի դուրսբերումը Հայաստան բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը:

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ` ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

23 հունիսի 2003 - 18:06 AMT  21:06 GMT
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը բացատրեց դա նրանով, որ երկրի նորընտիր խորհրդարանը տեխնիկական պատճառներով չէր հասցնի վավերացնել արձանագրությունը մինչեւ հուլիս:
12
---