1

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

28 հունիսի 2003 - 00:03 AMT  17:13 GMT
Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի խոսքերով` իր կառավարման 10 տարվա ընթացքում Ալիեւը ոչինչ չի արել ժողովրդի համար եւ պետք չէ սպասել, որ նա ինչ-որ բան կանի այսուհետեւ:

ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ

27 հունիսի 2003 - 23:58 AMT  17:13 GMT
Ինչպես հաղորդել է Վրաստանի տրանսպորտի փոխնախարար Գեորգի Նիժարաձեն, հուլիսին նախատեսված հաջորդ հանդիպման ժամանակ, որը կընթնա սկզբում Թբիլիսիում եւ, հնարավոր է, կշարունակվի Սուխումում, նախատեսվում է հաստատել փորձագիտական խմբի աշխատանքային ծրագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՔՆՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՑԸ

27 հունիսի 2003 - 23:32 AMT  17:13 GMT
Դատարանում պատասխանող կողմ է հանդես գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ԵԽԽՎ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԺԱՄԱՆԱԿ Է ՏՎԵԼ` ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

27 հունիսի 2003 - 22:32 AMT  17:13 GMT
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քննարկումներին մասնակից բոլոր պատգամավորները պաշտպանել են Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ բելգիացի պատգամավոր Ժորժ Քլերֆայթի զեկույցի կտրուկ գնահատականները:

ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ ՉԷ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ

27 հունիսի 2003 - 20:15 AMT  17:13 GMT
Ձյունիկ Աղաջանյանը նշել է, որ զեկույցում նման կետի ընդգրկումը անակնկալ չէր Հայաստանի պատվիրակության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

27 հունիսի 2003 - 19:37 AMT  17:13 GMT
Այսօր երկօրյա այցով Վրաստանի մայրաքաղաք է մեկնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԶԱՏԱԳՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

27 հունիսի 2003 - 19:32 AMT  17:13 GMT
Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում Սաֆար Աբիեւը սպառնացել է Հայաստանին:

TRACECA-ՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

27 հունիսի 2003 - 19:29 AMT  17:13 GMT
Հայաստանն այս տարի ստանձնելու է նախագահությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի նախագծում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈւՄԸ ԿՃԵՂՔՎԻ ՄԵԿՈւԿԵՍ ՏԱՐՈւՑ

25 հունիսի 2003 - 05:00 AMT  17:13 GMT
Այսօր Թբիլիսիում բանակցություններ են սկսվել Վրաստանի եւ Ռուսաստանի երկաթգծի գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ, որոնք առնչվում են երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված Ռուսաստանը եւ Հայաստանը միացնող երկաթուղային ճանապարհի աբխազական հատվածի շահագործման վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը:
1
---