1

ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՐՆԵԿՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ

2 հուլիսի 2003 - 23:23 AMT  08:45 GMT
Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը, որը աշխարհի 33 խոշոր օդանավակայանների սեփականատեր է եւ որի կառավարմանն է անցել Երեւանի օդանավակայանը, իր երկրում մեղադրվել է 5 մլն դոլար գումարի հարկերից խուսափելու մեջ:

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՐՎԱՆԴ ԶԱՔԱՐՅԱՆԸ

2 հուլիսի 2003 - 21:37 AMT  08:45 GMT
Նախքինում նա զբաղեցրել է Հայաստանի կառավարությանը կից Պետական հարկային ծառայության պետի պաշտոնը:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՅՏԱՄՐՑՈՒՅԹ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՐ

2 հուլիսի 2003 - 20:10 AMT  08:45 GMT
Հայտամրցույթի նպատակն է` ղարաբաղյան հակամարտության ըմբռնմանն աջակցելը եւ դրա երկարաժամկետ կարգավորման համար պայմանների բարելավումը, եւ դրանով իսկ` տարածաշրջանի երկարաժամկետ տնտեսական եւ սոցիալական զարգացման ապահովումը:

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2 հուլիսի 2003 - 19:44 AMT  08:45 GMT
Ինչպես հաղորդել են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում, մետրոյի ղեկավարությունը չի պատրաստվում զիջումների գնալ:

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՆԱՎԹԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

2 հուլիսի 2003 - 19:02 AMT  08:45 GMT
«Japan Azerbaidjan Operating Company»-ն որոշել է դադարեցնել իր գործունեությունն Ադրբեջանում:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

2 հուլիսի 2003 - 19:01 AMT  08:45 GMT
Հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղության վրա ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իրենց պահակետերը ղարաբաղյան բանակի առաջատար սահմանագծեր տեղափոխելու փորձ են ձեռնարկել:

ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՊԱՆՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ

2 հուլիսի 2003 - 19:00 AMT  08:45 GMT
Ականատեսների վկայությամբ, հանցագործները կրակել են Կ. Մկրտչյանի վրա, երբ նա դուրս էր գալիս Սայաթ Նովա փողոցի վրա գտնվող շենքից, եւ չքացել դեպքի վայրից օտարերկրյա համարանիշներով սպիտակ «Նիվայով»:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԻՐԱՌՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

1 հուլիսի 2003 - 05:00 AMT  08:45 GMT
Եվրոպայի խորհրդի խարհրդարանական վեհաժողովը որոշել է հաջորդ նստաշրջան տեղափոխել Ադրբեջանում քաղբանտարկյալներին առնչվող բելգիացի պատգամավոր Ջորջ Կլեյֆարդի ներկայացրած զեկույցի քննարկումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հենց ինքը` զեկուցողը` առաջարկելով պաշտոնական Բաքվին ժամանակ տալ իրեն ներկայացված ուլտիմատումը կատարելու համար: Այսպիսով, այս երկրի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը հետաձգվել է եւս երեք ու կես ամիս: Սա վերջնաժամկետն է: Քչերն են հավատում, որ մինչ Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը Հեյդար Ալիեւի վարչակարգը կհամաձայնի կատարել ԵԽԽՎ-ի պայմանները եւ ազատել ավելի քան 200 քաղբանտարկյալներին: Սա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին Ադրբեջանը նվազագույնը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, իսկ առավելագույնը` այս միջազգային կազմակերպության անդամությունից:
1
---