ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՍՊԱՆՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ժամը 10-ի շրջանում Երեւանի կենտրոնում անհայտ անձանց կողմից սպանվել է Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի դեկան Կարեն Մկրտչյանը: Ականատեսների վկայությամբ, ինչպես տեղեկացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, հանցագործները կրակել են Կ. Մկրտչյանի վրա, երբ նա դուրս էր գալիս Սայաթ Նովա փողոցի վրա գտնվող շենքից, եւ չքացել դեպքի վայրից օտարերկրյա համարանիշներով սպիտակ «Նիվայով»: Ոստիկանությունն առայժմ ոչինչ չի հաղորդում տեղի ունեցածի մասին:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---