Քաղաքականություն. ԱԼԻԵւԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈւՐՋ ՆՍՏԵԼ ՂՈւԿԱՍՅԱՆԻ ՀԵՏԿարծես, Ադրբեջանում վերջապես գիտակցել են, որ հակամարտության կողմն իսկապես Լեռնային Ղարաբաղն է: 5 հուլիսի 2003 Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը սենսացիոն հայտարարություն է արել, որը կարելի է ընկալել որպես ղարաբաղյան հակամարտության լուծման հանդեպ պաշտոնական Բաքվի մոտեցումների վերանայման պատրաստակամություն: Գուլիեւը հասկացրել է, որ հնարավոր է համարում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը` որպես հակամարտության կողմ: Այդ մասին նա արտահայտվել է` մեկնաբանելով վերջերս ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի ելույթը: Նախագահը հայտարարել է, որ «Բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին ներառելու դեպքում, հակամարտությունը շատ արագ կարող է լուծվել»: Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ասել է, որ «Բաքուն կարող է համաձայնել դրան, սակայն միայն այն պայմանով, որ Հայաստանը մի կողմ կքաշվի եւ չի միջամտի Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի միջեւ ընթացող բանակցություններին»: ![]() |