ԱԼԻԵւԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈւՐՋ ՆՍՏԵԼ ՂՈւԿԱՍՅԱՆԻ ՀԵՏ

Կարծես, Ադրբեջանում վերջապես գիտակցել են, որ հակամարտության կողմն իսկապես Լեռնային Ղարաբաղն է:

Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը սենսացիոն հայտարարություն է արել, որը կարելի է ընկալել որպես ղարաբաղյան հակամարտության լուծման հանդեպ պաշտոնական Բաքվի մոտեցումների վերանայման պատրաստակամություն: Գուլիեւը հասկացրել է, որ հնարավոր է համարում բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը` որպես հակամարտության կողմ: Այդ մասին նա արտահայտվել է` մեկնաբանելով վերջերս ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի ելույթը: Նախագահը հայտարարել է, որ «Բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղին ներառելու դեպքում, հակամարտությունը շատ արագ կարող է լուծվել»: Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ասել է, որ «Բաքուն կարող է համաձայնել դրան, սակայն միայն այն պայմանով, որ Հայաստանը մի կողմ կքաշվի եւ չի միջամտի Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի միջեւ ընթացող բանակցություններին»:
PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքական էլիտան Գուլիեւի այս հայտարարությունը միանշանակ չընդունեց: Նախարարի վրա տարբեր կողմերից մեղադրանքներ թափվեցին անհեռանակարային լինելու համար: Ահա, օրինակ, ինչ է գրում Բաքվի «Զերկալո» թերթը. «Կարծես թե մեր արտաքին գործերի նախարարը լիովին չի հասկանում հայ-ադրբեջանական հակամարտության էությունը, հակառակ հանդես չէր գա դեպքում նման անզգույշ հայտարարությամբ »: Երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի քննադատները վախենում են, որ Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ բանակացությունների սեղանի շուրջ նստելու` պաշտոնական Բաքվի համաձայնության արդյունքում, միջազգային հանրությունը կհամոզվի, որ ղարաբաղյան հակամարտությունը միջպետական չէ, այլ` նախկին գաղութի եւ նախկին քաղաքակետրոնի միջեւ ընթացող կոնֆլիկտ: Միամիտ կլիներ կարծել, որ ինքը` Գուլիեւը չի նկատում այդ վտանգը: Այդ իսկ պատճառով, կարելի է եզրակացնել, որ անսպասելի հայտարարությունը միջնորդների ազդեցության արդյունք է, որոնք վաղուց էին պնդում Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչել:

Մինսկի խմբի խաղաղարարները երբեք չեն թաքցրել, որ մտադիր են Ադրբեջանից հասնել այն անվիճելի փաստի ընդունմանը, որ Լեռնային Ղարաբաղը լիիրավ եւ ինքնուրույն կողմ է: Այս մասին ավելի քան հստակ արտահայտվել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Նիկոլայ Գրիբկովը տարածաշրջան նախկին այցելության նախօրեին: «Առանց Ստեփանակերտի մասնակցության, առանց Լեռնային Ղարաբաղի շահերը հաշվի առնելու չի կարելի խոսել լիարժեք կարգավորման մաին: Կարծում եմ, բոլորը հասկանում եմ, որ իրականում Լեռնային Ղարաբաղը ոչ թե բանակցության օբյեկտ, այլ` սուբյեկտ է,- հայտարարել է դիվանագետը: Այս ժամանակ նա նաեւ կարծիք է հայտնել, որ ընտրությունների շեմին Հեյդար Ալիեւը դժվար թե կորոշի անմիջական շփման մեջ մտնել Արկադի Ղուկասյանի հետ: Սակայն միջնորդը չի բացառել, որ ընտրություններից հետո դա առավել իրական կլինի: Գուցե՞ Գուլիեւի հայտարարությունը Մինսկի խմբին հասցեագրված ազդակ է, որպեսզի նրանց հասկացնել տա, որ նախագահ Հեյդար Ալիեւի իշխանության պահպանումն անպայմանորեն դրական տեղաշարժեր կգրանցի ղարաբաղյան հարցի բանակացություններում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ

Տեղեկատվական շտաբ․ ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---