12

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՆԵՐԻ» ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

21 հուլիսի 2003 - 23:00 AMT  07:38 GMT
Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչ, ՀՀ-ում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգող դեսպան Լիս Քրիստի Գրանդեն:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՍԱԿԱՅՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

21 հուլիսի 2003 - 22:49 AMT  07:38 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավարության անդամ Վահան Հովհաննիսյանը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ը ԿԴԱՌՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

21 հուլիսի 2003 - 22:18 AMT  07:38 GMT
Ինչպես հաղորդել է Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բաղդասարյանը, Ռուսաստանի սեփականությանը Հրազդանի ՋԷԿ-ի փոխանցումից հետո արտադրվող էլեկտրաէներգիայի արժեքը կարող է իջնել ի հաշիվ բնական գազի էժանացման:

ԱՄՆ-ՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԻՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

21 հուլիսի 2003 - 21:59 AMT  07:38 GMT
Ուեյնի համալսարանի (ԱՄՆ) հրատարակչությունը լույս է ընծայել «Հայկական ջարդ, 1895-1898թթ.» գիրքը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանի խմբագրությամբ:

ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

21 հուլիսի 2003 - 21:07 AMT  07:38 GMT
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Ֆրեյմութ Դյուվեն այսօր ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերություններին հուլիսի 18-ին Հայաստանում կայացած հեռուստատեսային հաճախականությունների մրցույթի արդյունքում չեն տրամադրվել հեռարձակման արտոնագրեր:

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՆՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

21 հուլիսի 2003 - 20:58 AMT  07:38 GMT
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Կլաուս Գրեւլիխի խոսքերով, օտարերկրյա գործարարները լուրջ խնդիրների են բախվում, կապված լիցենզիա ստանալու, ինչպես նաեւ արտասահմանից մատակարարվող նյութերը մաքսատնով անցկացնելու հետ:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՆԱԼՈՎ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

21 հուլիսի 2003 - 20:28 AMT  07:38 GMT
Անկախ Ադրբեջանի ամբողջ պատմության ընթացքում ԿԸՀ-ն դեռեւս չէր գրանցել նախագահական աթոռի թեկանծուների նման քանակ` դրանք արդեն 19 հոգի են, եւ բացառված չէ, որ այդ թիվը կավելանա:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՌԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՀԱՅԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

21 հուլիսի 2003 - 20:01 AMT  07:38 GMT
Կազմակերպության ղեկավարների կարծիքով, առաջին հերթին հարկավոր է ցանկացողներին ծանոթացնել տարբեր արտոնություններին, որոնք, ԼՂՀ կառավարության որոշմամբ, տրամադրվում են վերաբնակների ընտանիքներին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ 3,2 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՍՏԱՆԱ ԶԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ

21 հուլիսի 2003 - 18:57 AMT  07:38 GMT
Հայաստանը 3,2 մլն դոլար կստանա ԶԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամից` ԶԻԱՀ-ի դեմ պայքարի Ազգային ծրագիրն իրականացնելու համար:

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

21 հուլիսի 2003 - 18:56 AMT  07:38 GMT
Այսօր երկօրյա այցով Երեւան են ժամանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Քրիստիան Ստրոհալը եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ջովաննի Քեսլերը:
12
---