ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

28 հուլիսի 2003 - 20:01 AMT  07:09 GMT
Դա տեղի է ունեցել «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլու տան մոտակայքում, որտեղ հավաքվել էին խմբագիրներ եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները, որոնք մտահոգված էին Արիֆօղլու անվտանգությամբ` Ադրբեջանի կառավարող շրջանակների կողմից նրա հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ:

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԼԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՏՆՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

28 հուլիսի 2003 - 19:21 AMT  07:09 GMT
Մշտական եւ կայուն հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններ հաստատելու մասին օրինագծին արդեն աջակցում են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ ԳՐԱՎԵԼ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

28 հուլիսի 2003 - 19:20 AMT  07:09 GMT
Այդ մասին ասվում է Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից վերջերս հրատարակված հոդվածում:

ՀԱՅԵՐԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ

23 հուլիսի 2003 - 05:00 AMT  07:09 GMT
Եվրոպայի հայկական կազմակերպությունները մտադիր են ակտիվորեն մասնակցել Եվրոխորհրդարանի գալիք ընտրություններին: Դաշնակցություն կուսակցությունը պատրաստվում է իր թեկնածուներին ներկայացնել Ֆրանսիայի երկու ընտրական տեղամասում: Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում, նրանց գլխավոր խնդիրը կլինի Թուրքիային Եվրոպական միության մեջ ընդգրկելու համար նախնական պայմանների կատարման ցուցակի մեջ պահպանել հայերի ցեղասպանության ճանաչման հարցը:
---