ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԶԼՄ-ՆԵՐԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ օրը Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի առաջատար ԶԼՄ-ների եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, դա տեղի է ունեցել «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլու տան մոտակայքում, որտեղ հավաքվել էին խմբագիրներ եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները, որոնք մտահոգված էին Արիֆօղլու անվտանգությամբ` Ադրբեջանի կառավարող շրջանակների կողմից նրա հասցեին հնչած սպառնալիքների առնչությամբ: Ձերբակալվել են «Ենի Մուսավաթի» գլխավոր խմբագիրը, Մամուլի ազգային խորհրդի ղեկավարը, «Թուրան» գործակալության տնօրենը եւ ուրիշներ: Հայտարարվել է, որ նրանք խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները, քանի որ ընթացել են «թափորով» Բաքվի փողոցներով: Լրագրողները գնահատել են միջադեպը որպես «բարոյական ահաբեկչություն» ընդդիմադիր ԶԼՄ-ների նկատմամբ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---