ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՅԱԼԹԱՅՈՒՄ

17 սեպտեմբերի 2003 - 19:23 AMT  06:23 GMT
Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻ ՀԵՏ ԻՐ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ԼՈՒՅՍ ԿՍՓՌԻ» ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՎՐԱ

17 սեպտեմբերի 2003 - 19:22 AMT  06:23 GMT
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մտադիր է հանդիպել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլի հետ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանի շրջանակներում:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՑ

16 սեպտեմբերի 2003 - 05:00 AMT  06:23 GMT
Թերեւես ղարաբաղյան հակամարտության սկզբից հետո առաջին անգամ ադրբեջանցիներն օգնության համար դիմել են Հայաստանին: Ճիշտ է, խոսքն առայժմ գնում է Վրաստանի հարավ-արեւելյան շրջաններում բնակվող ադրբեջանցիների մասին: Օրերս նրանք զանգվածային բողոքի ցույց էին կազմակերպել Վրաստանի իշխանությունների դեմ, որոնք հրաժարվում են էլեկտրաէներգիա գնել Հայաստանից: Թբիլիսիից եւ Բաքվից օգնություն ստանալու հույսը վերջնականապես կորցնելով` վրացական ադրբեջանցիներն իրենց հայացքն ուղղել են Երեւանին` նրա հետ կապելով տարածաշրջանին սպառնացող էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հույսերը:
---