12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԿԻՆ ԳԻԾԸ

7 հոկտեմբերի 2003 - 00:15 AMT  23:32 GMT
Վարչապետ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահության թեկնածուներից միակն է, որը կկարողանա հաջորդականություն ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Վարդան Օսկանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՐԵՄԼՈՒՄ

6 հոկտեմբերի 2003 - 23:46 AMT  23:32 GMT
Վլադիմիր Պուտինը համոզվածություն է հայտնել, որ այս այցի արդյունքները «բացառապես դրական» կլինեն եւ «կհաջողվի շատ հարցեր առաջ մղել»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՈՒԿՐԱԻՆԱ

6 հոկտեմբերի 2003 - 23:32 AMT  23:32 GMT
Երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների միջեւ կստորագրվի Համագործակցության ծրագիր 2004 թվականի համար:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳՀԻՆ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԿՊԱՀԱՆՋՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

6 հոկտեմբերի 2003 - 23:15 AMT  23:32 GMT
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովի խոսքերով, ըստ երեւույթին, երկրի նոր ղեկավարությունը իր հետ նոր մոտեցումներ կբերի:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԳՐԵԿՕ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՄԲԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ

6 հոկտեմբերի 2003 - 23:01 AMT  23:32 GMT
Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան եւ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանն այսօր քննարկել են կաշառակերության դեմ պայքարի գծով «ԳՐԵԿՕ» միջազգային խմբին անդամակցելու հարցերը:

ԵՐԵՎԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6 հոկտեմբերի 2003 - 22:45 AMT  23:32 GMT
Հայաստանը հանդես է գալիս ցանկացած ահաբեկչական գործողության դեմ անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդվում, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԻՋԵՎ ՉԿԱՆ ԼՈՒՐՋ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

6 հոկտեմբերի 2003 - 22:18 AMT  23:32 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍՓՅՈՒՌՔԻՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀԱՄԱՐ

6 հոկտեմբերի 2003 - 20:22 AMT  23:32 GMT
Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել Մոսկվայում Համաշխարհային հայկական կազմակերպության առաջին համագումարում:

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

6 հոկտեմբերի 2003 - 20:10 AMT  23:32 GMT
Ելույթ ունենալով այսօր Մոսկվայում բացված Համաշխարհային հայկական կազմակերպության համաժողովում, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀԿ-ն իր ներդրումը կկատարի հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում:

ԻՐԿՈՒՏՍԿԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

6 հոկտեմբերի 2003 - 20:09 AMT  23:32 GMT
Ազգային թեքումով դպրոցների ստեղծման հարցը օրերս քննարկվել է շրջանի աշխատակազմում Համակարգող խորհրդի աշխատանքային նիստի ժամանակ:
12
---