ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԻԺԸ

6 նոյեմբերի 2003 - 18:35 AMT  00:35 GMT
Հայաստանի Ազգային Ժողովը երեկ հաստատել է Քրեկան Օրենսգրքում կատարելիք փոփոխությունները, որոնց համաձայն ահաբեկչության կամ քաղաքական եւ հասարակական գործիչների սպանության համար ցմահ բանտարկված անձինք զրկվում են վաղաժամկետ պայմանական ազատվելու իրավունքից:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՌՈՒՄԻՆԻԱ

6 նոյեմբերի 2003 - 18:33 AMT  00:35 GMT
Այցի շրջանակներում Բուխարեստում կանցկացվեն հայ-ռումինական գործարար համաժողով եւ հայկական ապրանքների ցուցահանդես:

ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՉՈՐՍ ՏԱՐԻՀԵՏՈ ՎՐԱՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ ՈՉ ՄԻ ՀԱՅ ՉԼԻՆԻ

4 նոյեմբերի 2003 - 04:00 AMT  00:35 GMT
Կարծես թե իրականանում են այն կանխատեսումները, համաձայն որոնց, Վրաստանի հայկական համայնքի ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա կարող է թուլանալ: Եւ կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների, եւ միաժամանակ անցկացված պատգամավորների թվի կրճատման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները վկայում են հենց այդ մասին: Ակնհայտ է, որ խորհրդարանի նոր կազմում հայերի թիվն ավելի քիչ կլինի, քան նախկինում: Իսկ հաջորդ խորհրդարանի կազմում հայեր կարող են ընդհանրապես չլինել:
---