12

ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 60 ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՆԵՐԻ

6 նոյեմբերի 2003 - 22:39 AMT  15:40 GMT
Երկու օր առաջ ռուս սահմանապահները ձերբակալել են փշալարային արգելապատնեշը անցնելու եւ Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարած մի մարդու:

ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

6 նոյեմբերի 2003 - 22:02 AMT  15:40 GMT
Նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանում տնտեսական բարեփոխումներին ԱՄՆ աջակցության, կաշառակերության դեմ պայքարի, միջազգային առեւտրի եւ էներգետիկայի հարցերին:

ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԸ

6 նոյեմբերի 2003 - 21:53 AMT  15:40 GMT
www.usa.am/assistance ինտերնետային էջում տեղեկատվություն է ներկայացված Հայաստանին ամերիկյան օգնության ծավալների մասին, նկարագրվում են տնտեսության տարբեր ոլորտներում եւ երկրի մարզերում իրականացվող ծրագրերը:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՍԱԿԱՅՆ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՆՐԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

6 նոյեմբերի 2003 - 21:51 AMT  15:40 GMT
Սերժ Սարգսյանի խոսքերով, համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների հետ «Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչ մասն է հանդիսանում»:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ՊԱԿԱՍԻ ՄԵՋ»

6 նոյեմբերի 2003 - 21:46 AMT  15:40 GMT
Քիշնեւոմ ընդունված Համատեղ հռչակագրի հեղինակները հայտարարել, որ չկարգավորված հակամարտությունները Հարավային Կովկասում դժվարեցնում են ժողովրդավարական բարեփոխումների եւ Եվրոպային հետագա ինտեգրման գործընթացները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ 2004 Թ. ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

6 նոյեմբերի 2003 - 21:46 AMT  15:40 GMT
Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդների քարտուղարներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Ռուշայլոն այսօր Երեւանում ստորագրել են 2004 թվականի Համատեղ գործողությունների պլանը:

ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ԲԵՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ

6 նոյեմբերի 2003 - 20:03 AMT  15:40 GMT
Չնայած շրջանում ամեն ինչ հանդարտ է, սակայն չեն բացառվում սադրանքները:

ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՎՃՌՈՐՈՇ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԹՈՂՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

6 նոյեմբերի 2003 - 19:42 AMT  15:40 GMT
Վլադիմիր Ռուշայլոի կարծիքով, Իլհամ Ալիեւին որոշ ժամանակ հարկավոր կլինի ղարաբաղյան կարգավորման շուրջ իրադրությունը նախագահի մակարդակով ընկալելու եւ որեւէ իրական առաջարկով հանդես գալու համար:

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՆ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՍԿԱՆԴԱԼԸ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ

6 նոյեմբերի 2003 - 19:19 AMT  15:40 GMT
Օրերս ի հայտ են եկել նոր մանրամասներ Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի Թուրքիա այցը Անկարայի կողմից չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

6 նոյեմբերի 2003 - 18:36 AMT  15:40 GMT
Նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:
12
---