ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

1 դեկտեմբերի 2003 - 18:45 AMT  20:56 GMT
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքերով, նախագահները պետք է որոշեին, թե ինչ կարող են անել այն բանի համար, որ գործընթացները Վրաստանում հանդարտ ընթանան:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐԻՑ

1 դեկտեմբերի 2003 - 18:24 AMT  20:56 GMT
Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ աճել է 84 տոկոսով:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

1 դեկտեմբերի 2003 - 18:04 AMT  20:56 GMT
Այդ մասին նախօրեին` Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌՈՒՍ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1 դեկտեմբերի 2003 - 18:03 AMT  20:56 GMT
Այսօր Մոսկվայում պարգեւները կհանձնի հայ-ռուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀ
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

ՍՏԱՄԲՈւԼՅԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԸ ԿՌՎԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

28 նոյեմբերի 2003 - 04:00 AMT  20:56 GMT
Այժմ արդեն կարելի է չկասկածել, որ Ստամբուլում վերջերս կազմակերպված ահաբեկությունները պլանավորել եւ իրականացրել էին հենց թուրքերը եւ ոչ թե դրսից գործող ուժերը, ինչպես սկզբում փորձում էին ներկայացնել թուրքական հատուկ ծառայությունները: Անկարան ընդունել է, որ արյունալի գործողությունների հեղինակը թուրքական «Հզոր Արեւելքի գրոհայինների իսլամական ճակատ» ծայրահեղական խմբավորումն է, որը սկզբնապես իր վրա էր վերցրել պայթյունների պատասխանատվությունը: Արդեն ճշտված տեղեկությունների համաձայն, ղարաբաղյան պատերազմի տարիներին այս կազմակերպությունն ահաբեկչական գործողություններ է իրականացրել հայերի դեմ:
---