ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

24 դեկտեմբերի 2003 - 17:48 AMT  14:41 GMT
2004 թվականի հունվարի 17-18-ին Վաշինգթոնում Համաշխարհային բանկի կետրոնակայանում տեղի կունենա «Հայաստան. կայուն զարգացման հիմնախնդիրներ» թեմայով երկրորդ միջազգային խորհրդաժողովը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԱՌԵԼԻՔԱ-ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

24 դեկտեմբերի 2003 - 17:47 AMT  14:41 GMT
Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ:

ՉԵՉԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՑ

23 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT  14:41 GMT
Ռուսաստանի իրավապահ մարմինները նոր փաստեր են ձեռք բերել, որոնք վկայում են ադրբեջանցիների հետ չեչեն ահաբեկիչների ունեցած սերտ կապերի մասին: Հակաահաբեկչական գործողությունների տարածքային օպերատիվ շտաբն օրերս տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Բաքվում գործում է բարեգործական հիմնադրամ, որը ֆինանսավորում է Հյուսիսային Կովկասում գործող ծայրահեղական խմբավորմանը: Դրանից անմիջապես հետո համապատասխան հայտարարություն է տարածել նաեւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը: Փաստաթղթում նշվում է բանդիտային խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները բացահայտելուն ուղղված հաջող օպերացիայի մասին: Ռուսաստանի ՆԳՆ-ն հավաստում է, որ գրոհայինների հովանավորների հետքը տանում է Ադրբեջանի մայրաքաղաք:
---