12

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԳՏԻՆ

24 դեկտեմբերի 2003 - 23:51 AMT  02:55 GMT
Այդ մասին են վկայում Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ Երեւանի Հասարակական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից Ֆրիդրիխ Էբերթի հիմնադրամի աջակցությամբ անցկացված հարցման տվյալները:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է ՇՈՒՐՋ 9 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՉԵՉՆՅԱՅԻՑ

24 դեկտեմբերի 2003 - 23:01 AMT  02:55 GMT
Փախստականները Չեչնյայից ամենամեծաթիվն են արտասահմանյան երկրների ներկայացուցիչներից, որոնք ապաստան են գտել Ադրբեջանում, հայտնել են Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարիատի Բաքվի ներկայացուցչությունում:

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՏԿԱՑՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸ

24 դեկտեմբերի 2003 - 23:00 AMT  02:55 GMT
Վրաստանի էներգետիկայի նախկին նախարար, ներկայումս էներգահոսքերի կարգավորման ազգային հանձնաժողովի նախագահ Դավիթ Միրցխուլավան ցուցմունքներ է տալիս գլխավոր դատախազությանը` իր ղեկավարած ոլորտում տեղ գտած ֆինանսական մեքենայությունների կապակցությամբ:

ՄԱԵՍՏՐՈ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ»

24 դեկտեմբերի 2003 - 21:56 AMT  02:55 GMT
Համաձայն Վլադիմիր Պուտինի հրամանի մաեստրո Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ) արժանացել է «Ռուսաստանի վաստակավոր արտիստի» կոչման:

ԲԱՔՎՈՒՄ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

24 դեկտեմբերի 2003 - 21:33 AMT  02:55 GMT
Որպես նախազգուշացնող քայլ ադրբեջանցի փորձագետները առաջարկում են պաշտոնական Բաքվին թուլացնել առեւտրական կապերը հարավային հարեւանի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՑԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՆՑԵԼ Է 5,5 ՀԱԶԱՐԻՑ

24 դեկտեմբերի 2003 - 21:33 AMT  02:55 GMT
Այս պաշտոնական տվյալները բուժաշխատողները գնահատում են որպես նախահամաճարակային մակարդակ:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

24 դեկտեմբերի 2003 - 19:16 AMT  02:55 GMT
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն, եւ նրա գերատեսչությունը մասնավորապես, մտադիր են ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված աշխատանքը:

ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24 դեկտեմբերի 2003 - 19:04 AMT  02:55 GMT
Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ տեղեկություններ ունեն Ծննդյան տոներին երկրում ահաբեկչությունների նախապատրաստման մասին:

ԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԹԻՄՈՐ-ԼԵՍՏԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

24 դեկտեմբերի 2003 - 18:57 AMT  02:55 GMT
Թիմոր-Լեստեի Հանրապետությունը 21-րդ դարի առաջին պետությունն է, որ անկախություն է ձեռք բերել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆԸ

24 դեկտեմբերի 2003 - 17:55 AMT  02:55 GMT
Դեկտեմբերի 23-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի իրավապահ գերատեսչությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը Ջավախքի իշխանությունների հետ:
12
---