23 դեկտեմբերի 2003 - 04:00 AMT
03:23 GMT
Ռուսաստանի իրավապահ մարմինները նոր փաստեր են ձեռք բերել, որոնք վկայում են ադրբեջանցիների հետ չեչեն ահաբեկիչների ունեցած սերտ կապերի մասին: Հակաահաբեկչական գործողությունների տարածքային օպերատիվ շտաբն օրերս տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Բաքվում գործում է բարեգործական հիմնադրամ, որը ֆինանսավորում է Հյուսիսային Կովկասում գործող ծայրահեղական խմբավորմանը: Դրանից անմիջապես հետո համապատասխան հայտարարություն է տարածել նաեւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը: Փաստաթղթում նշվում է բանդիտային խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները բացահայտելուն ուղղված հաջող օպերացիայի մասին: Ռուսաստանի ՆԳՆ-ն հավաստում է, որ գրոհայինների հովանավորների հետքը տանում է Ադրբեջանի մայրաքաղաք: