1.02.2004-ի համար տեղեկատվություն չկա:
1

ԼՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԵՄ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

31 հունվարի 2004 - 20:05 AMT  02:06 GMT
Երեկ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի միջեւ:

ՍԹՈԿՀՈԼՄԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

31 հունվարի 2004 - 19:37 AMT  02:06 GMT
Նրա կարծիքով, հայկական կողմին հաջողվել է համաժողովի մասնակիցների մոտ ամրապնդել այն մոտեցումը, որ Հայոց ցեղասպանությունը եղել է, հարկավոր է ճանաչել ու նշել այն որպես անցյալ դարի առաջին ցեղասպանության մասին:

ԵՎՐՈՊԱՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

31 հունվարի 2004 - 19:03 AMT  02:06 GMT
Հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարեւոր են Կովկասի կայունության համար, ինչպես նաեւ` այն բոլոր շահագրգիռ կողմերի համար, որոնք ցանկանում են աշխատել այդ տարածաշրջանում, հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն:

ԼՈՆԴՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԿԻՆՈՆԿԱՐ

31 հունվարի 2004 - 18:21 AMT  02:06 GMT
Ֆիլմում, որը կոչվում է «Սրբապղծություն», ներկայացված են փաստեր, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես են հայկական եկեղեցիները վերածվում մզկիթների, պահեստների եւ ախոռների:

ՀԱՆԳԻՍՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԹԱՆԿԱՆԱ

31 հունվարի 2004 - 17:39 AMT  02:06 GMT
Թուրքական հյուրանոցների որոշումը հաճախորդների հետ հաշիվներում «թույլ» դոլարից անցնել եվրոի կբարձրացնի ամառային հանգստի գինը Թուրքիայում շուրջ 20 տոկոսով:

ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ

31 հունվարի 2004 - 17:37 AMT  02:06 GMT
ՀՀ էներգետիկայի նախարար Ա.Մովսիսյանը նշել է, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի առաքումը երեք անգամ ավելացնելու եւ օրվա ընթացքում այն 3-3,5 մլն կվտ հասցնելու հնարավորություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

31 հունվարի 2004 - 17:35 AMT  02:06 GMT
Այդ պաշտոնի համար ներկայացված է «Հիմնադրամ ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  02:06 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
1
---