ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑԸ ԴՐՎԱԾ ՉԷ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ

2 փետրվարի 2004 - 17:29 AMT  17:42 GMT
Այդ թեման պարբերաբար արծարծվում է, թեեւ նման բանակցություններ չեն տարվում, հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը` պատասխանելով հարցին, թե կստեղծվեն արդյոք ամերիկյան ռազմակայաններ երկրի տարածքում:

ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

2 փետրվարի 2004 - 17:17 AMT  17:42 GMT
Գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 66 օրինագիծ, իսկ մոտակա եռօրյա նիստերի օրակարգում` 28 օրինագիծ եւ չորս միջազգային պայմանագիր:

ՊՈԼՍԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ԹՈՒՐՔԻՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

2 փետրվարի 2004 - 17:14 AMT  17:42 GMT
Վթարը տեղի է ունեցել Անթալիա մեկնելիս` միկրոավտոբուսի արգելակների խափանման պատճառով, որում արքեպիսկոպոսից բացի եղել են պատրիարքարանի 12 աշխատակից:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  17:42 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
---