ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ, ՈՐԸ ՀՈՒՆՎԱՐԻՆ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿՐԱԿՈՑԻՑ

5 փետրվարի 2004 - 17:55 AMT  06:22 GMT
ԵԱՀԿ առաքելությունը այսօր անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը, որը ղարաբաղյան կողմից Մարդակերտի տեղամասում անցկացնում էր ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ 45 ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

5 փետրվարի 2004 - 17:52 AMT  06:22 GMT
Կալանավորները հանդիպում են պահանջում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

5 փետրվարի 2004 - 17:49 AMT  06:22 GMT
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթթոլա Ալի Խամենեիին եւ երկրի նախագահ Մոհամմադ Խաթամիին` Իսլամական հեղափոխության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  06:22 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
---