Քաղաքականություն.

ՍԱՖԱՐՈՎԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գուրգեն Մարգարյանին սպանողի դատն Ադրբեջանն ընկալում է որպես տեղեկատվական պատերազմի հրահրման առիթ:

11 մարտի 2004
Բաքվում շարունակվում է աճել հակահայկական հիստերիան: Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» վաղը մտադիր է մայրաքաղաքում անցկացնել զանգվածային ակցիա ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի, որը Բուդապեշտում վայրագորեն սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Շարունակվում է մարդասպանի պաշտպանության համար ստորագրությունների հավաքը: Արդեն տասնյակ հազարավոր բաքվեցիներ ստորագրել են այդ կեղտոտ թղթին: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» երիտասարդական թեւը թողարկում է Սաֆարովի դիմանկարները եւ բաժանում է փողոցային անցորդներին, որպեսզի «պահպանի ռազմական ոգին»:
 
---