ՍԱՖԱՐՈՎԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գուրգեն Մարգարյանին սպանողի դատն Ադրբեջանն ընկալում է որպես տեղեկատվական պատերազմի հրահրման առիթ:

Բաքվում շարունակվում է աճել հակահայկական հիստերիան: Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» վաղը մտադիր է մայրաքաղաքում անցկացնել զանգվածային ակցիա ի պաշտպանություն Ռամիլ Սաֆարովի, որը Բուդապեշտում վայրագորեն սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Շարունակվում է մարդասպանի պաշտպանության համար ստորագրությունների հավաքը: Արդեն տասնյակ հազարավոր բաքվեցիներ ստորագրել են այդ կեղտոտ թղթին: Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» երիտասարդական թեւը թողարկում է Սաֆարովի դիմանկարները եւ բաժանում է փողոցային անցորդներին, որպեսզի «պահպանի ռազմական ոգին»:
PanARMENIAN.Net - Հատկանշական է, որ Սաֆարովի պաշտպանության Կոմիտեի կազմակերպած ակցիաներին ակտիվորեն մասնակցում են նաեւ իշխանությունները: Այդ ոչպաշտոնական կառույցի աշխատանքներին ներգրավված են իշխանամետ կուսակցության մի քանի պատգամավորներ: Մեջլիսում Սաֆարովի պաշտպանության միջոցառումները համակարգում է պատգամավոր Անար Մամեդխանովը, որը ՈՒՀԱ-ի «Տղաները Բաքվից» խմբի ղեկավարն էր: (Հայտնի է, որ այս գործիչը, փոխելով ծաղրածուի գլխարկը պատգամավորական մանդաթով, ոչինչ չի անում առանց Իլհամ Ալիեւի համաձայնության, որի հետ անձնական ընկերության մասին խոսում են ամենուր): Իշխանությունները նույնիսկ չեն փորձում թաքցնել, որ Սաֆարովի փաստաբանը վարձվել է պաշտպանության նախարարության միջոցներով: Ըստ էության, սա նշանակում է, որ երկրի զինվորական գերատեսչությունը պաշտպանում է մարդասպանին:

Սակայն, Բաքվում երբեմն հնչում են նաեւ սթափ ձայներ: Օրինակ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն օրերս հայտարարել է հակահայկական հիստերիայի վտանգի մասին: «Անհատական ատելության մեթոդը ժողովրդին տանում է դեպի պարտություն»,- հայտարարել է նա: Ալիզադեն դատապարտել է նրանց, ովքեր փորձում են մարդասպանին ազգային հերոս դարձնել: «Կարծում եմ, որ Ռամիլ Սաֆարովի հարազատները պետք է ցավակցեն հայ սպայի հարազատներին: Սա է պահանջում մեր ժողովրդի ավանդույթը, կրոնական պատվիրանները»,- թերթերից մեկին տրված հարցազրույցում նշել է քաղաքագետը: Պետք է նշել, որ Բաքվում նման խոսքեր բարձրաձայն ասելն անվտանգ չէ:

Միեւնույն ժամանակ, Բուդապեշտում շարունակվում է գործի քննությունը: Մարտի հինգին Սաֆարովը տեղափոխվել է մեկ այլ բանտ: Օրերս նրա հետ հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված իրավաբան Ադիլ Իսմայիլովը: Նա հայտարարել է, որ Սաֆարովը հիանալի տրամադրություն ունի: «Ռամիլը ոգեշնչված էր: մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն նրա ոգու կորովը պահելուն»,- հայտարարել է Իսմայիլովը: Սաֆարովի համար վարձված փաստաբանն արդեն իսկ սկսել է ծանոթանալ գործին: Մարդասպանի հարազատների անունից պաշտպանության պայմանագիրը կնքվել է հունգար իրավաբան, ոստիկանության գնդապետ Փիթեր Զալայի հետ: Բաքվից շուտով կժամանի նաեւ փարձառու փաստաբան, որին կթույլատրվի մասնակցել գործին որպես պաշտպանի օգնական: Սաֆարովի համար վարձվել է նաեւ թարգմանիչ: Բուդապեշտի հայկական համայնքը նույնպես փաստաբան է վարձել, որը կներկայացնի Մարգարյանի շահերը: Նա կաշխատի հայ փաստաբանի հետ, որը կմեկնի Երեւանից:

Սաֆարովի ձերբակալման մասին որոշումը դատարանը կայացրել էր փոտրվարի 21-ին մեկ ամսյա ժամկետով: Ամենայն հավանականությամբ, մարտի 21-ին այդ ժամկետը կերկարաձգվի: Սաֆարովը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության մեջ: (Հունգարիայի քրեական օրենսգիրքը նման հանցագործության համար սահմանում է 10-ից 15 տարվա ազատագրում կամ ցմահ բանտարկություն): Ենթադրվում է, որ հետաքննությունը կշարունակվի դեռ մի քանի ամիս: Բաքվում նախապես որոշել են, որ բոյկոտելու են դատավճիռը, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի: Հայտնի է, որ փաստաբանի հետ կնքված պայմանագիրը հոնորար է նախատեսում երկու դատական ատյաններում աշխատանք տանելու համար:

Արդեն մշակվել է պաշտպանության մարտավարությունը: Փաստաբանները փորձելու են դատարանին համոզել, որ Սաֆարովը սպանությունը կատարել է աֆֆեկտային վիճակում եւ այն տպավորությունների տակ, որ իր հարազատները սպանվել են հարազատ գյուղը հայերի կողմից գրավելու ժամանակ: Սակայն երկու փաստարկներն էլ հեշտորեն հերքվում են: Սաֆարովն անցել է հոգեբանական փորձագիտություն եւ ճանաչվել է գիտակից: Փորձագետները հաստատել են, որ նրան ոչինչ չէր խանգարում սթափ եւ համապատասխանաբար գնահատել իր գործողությունները: Հայտնի է, որ նա նախապես արված ձայնագրության մեջ բացատրել էր նախապատրաստվող սպանության պատճառները: Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանի ռեկտորի տվյալներով, Սաֆարովը նախապես կացին էր գնել հունգարական «Տէսկո» առեւտրային կենտրոնից: Այդպիսով, ակնհայտ է, որ աֆֆեկտային դրության մասին խոսելը պարզապես հիմարություն է:

Պաշտպանության երկրորդ փաստարկը նույնպես չի կարող համոզիչ լինել: Սաֆարովը ծնուննդով Շուքյուրբելի գյուղից է, որը տեղակայված է Ղարաբաղի հարավ-արեւմուտքում: Գյուղը հայկական ուժերի վերահսկողության տակ է անցել 1993թ.-ին: սակայն, հայտնի է, որ Շուքյուրբելիի բնակիչները գյուղը լքել էին փաստացիորեն առանց կռվի` իրենց հետ տանելով ամբողջ ունեցվածքը: Նրանք անցել էին իրանական սահմանը, որն այն ժամանակ վերահսկելի չէր, այնուհետեւ մեկնել էին Ադրբեջան: Այսինքն, ոչ մի կրակոց չի եղել: Սա կարող են հաստատել սահմանային իրանական գյուղերի բնակիչները, որոնք ականատեսն էին եղել Շուքյուրբելիի բնակիչների տեղահանմանը: Այնպես որ, եթե իսկապես Սաֆարովի հարազատներից ինչ-որ մեկը մահացել է, ապա դա նշանակում է, որ նա չի եղել «խաղաղ բնակիչ», այլ` ռազմական գործողությունների անմիջական մասնակիցը, որոնք, նշենք սկսվել էին հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ:

Գրագետ ներկայացման դեպքում այս ծանրակշիռ փաստարկները կարող են չեզոքացնել ադրբեջանցիների փորձերը, որոնք ուղղված են հանրային կարծիքը Հայաստանի դեմ տրամադրելուն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---