12

ԵԱՀԿ ՄԽ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20 ապրիլի 2004 - 00:13 AMT  04:13 GMT
Ճանաչողական այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Սթիվեն Մանը այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԸ» ԿՕԳՏԱԳՈՐԾԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ

19 ապրիլի 2004 - 23:59 AMT  04:13 GMT
«Նյու Յորք թայմս» թերթը որոշել է հրաժարվել է 1915թ. հայերի դեմ կատարված զանգվածային հանցագործությունների առնչությամբ «ցեղասպանություն» տերմինը օգտագործելուց խուսափելու իր բազմամյա քաղաքականությունից:

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

19 ապրիլի 2004 - 23:19 AMT  04:13 GMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մոտավորապես մայիսի կեսերին:

ԲԱՔՎՈՒՄ ԳՈՀ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊՐԱՀԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

19 ապրիլի 2004 - 22:37 AMT  04:13 GMT
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այդ հանդիպումը կողմերին հնարավորություն է տվել կարծիքներ փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջխաղացման հնարավոր ուղիների որոնման շուրջ:

ՓԱՐԻԶՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ

19 ապրիլի 2004 - 21:59 AMT  04:13 GMT
Մայիսի 22-ին լրանում է աշխարհահռչակ երգչի 80-ամյակը:

ՎԶԵԲ-Ը ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԱՃԸ

19 ապրիլի 2004 - 20:39 AMT  04:13 GMT
Տնտեսական աճը Հայաստանում կկազմի 7,0 տոկոս` ավելի վաղ կանխատեսվող 6,0 տոկոսի փոխարեն, ասվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածած զեկույցում:

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ Է ՆԱԽԱՆՇՎԵԼ

19 ապրիլի 2004 - 20:13 AMT  04:13 GMT
Թել Ավիվը որպես թուրք-իսրայելական հարաբերությունների լուրջ ճգնաժամ է ընդունել այն լուրը, որ պաշտոնական Անկարան հրաժարվել է ընդունել Իսրայելի արդյունաբերության եւ առեւտրի նախարարին, որը մտադիր էր պաշտոնական այցով ժամանել Թուրքիա:

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՇՔԱՆՇԱՆՈՎ

19 ապրիլի 2004 - 19:59 AMT  04:13 GMT
Պարգեւատրման արարողությունը երեկ երեկոյան տեղի է ունեցել Մոսկվայի դրամատիկական թատրոնում, որը ղեկավարում է Ա.Ջիգարխանյանը:

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՎԱՆ

19 ապրիլի 2004 - 19:24 AMT  04:13 GMT
Սթիվեն Մանն այսօր կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ

19 ապրիլի 2004 - 19:01 AMT  04:13 GMT
Մոսկվայում կայացած Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի հիմնադիր նիստի մասնակիցները ընդունել են հայտարարություն` Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի առնչությամբ:
12
---