ՆԱԽԿԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻ ՀԱՅԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ

3 մայիսի 2004 - 18:30 AMT  16:34 GMT
Հայաստանում բնակվող մի քանի հարյուր նախկին խորհրդային ռազմագերիները մտադիր են կոլեկտիվ հայց ներկայացնել ԳԴՀ Գերագույն վարչական դատարան` պահանջելով իրենց վրա տարածել փոխհատուցումների վճարումը` ֆաշիստական Գերմանիայի նախկին գերիների ստրկական աշխատանքի համար:

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՎԱՐՇԱՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

30 ապրիլի 2004 - 05:00 AMT  16:34 GMT
Վարշավայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը այդ երկու երկրներում քննարկվող գլխավոր թեմաներից մեկն է: բարձր մակարդակի կապերի վերահաստատումը նոր հույսեր են ծնում հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորության համար: Լեհաստանի մայրաքաղաքում հնչած հայտարարությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, սակայն, անշուշտ դեռեւս վաղ է խոսել երկխոսության առաջընթացի մասին:
---