12

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՀԱՍՑՆԵԼ ԲԱԹՈՒՄԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎՆԱՍԸ

4 մայիսի 2004 - 00:31 AMT  12:41 GMT
Երեւանը պայմանավորվում է վրացական կողմի հետ Բաթումից Փոթի Հայաստանի համար նախատեսված 63 վագոնների փոխադրման մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ

3 մայիսի 2004 - 22:23 AMT  12:41 GMT
Որոշումն այդ մասին ընդունվել է վրացական «Թելասի» էներգետիկ ընկերության ղեկավարության հետ համատեղ, քանի որ ներկայումս Վրաստանը կարող է ապահովել Թբիլիսիի էներգամատակարարումը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ՍԽԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՄԵՋ

3 մայիսի 2004 - 22:03 AMT  12:41 GMT
Շավարշ Քոչարյանը հերքել է Սթրասբուրգում հայ ընդդիմադիրների կողմից ստորագրահավաքի մասին հայտարարություները, «առավել եւս թուրք եւ ադրբեջանցի խորհրդարանականների ստորագրությունների»` Հայաստանում տիրող իրավիճակի մասին հարցը ԵԽԽՎ օրակարգում ընդգրկելու օգտին:

ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՂԴԱԴՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՐՑԸ

3 մայիսի 2004 - 21:31 AMT  12:41 GMT
Իրաքում տիրող իրավիճակի պատճառով, ներկայումս Երեւանը չի քննարկում Բաղդադում հայկական դեսպանատան աշխատանքի վերսկսման հարցը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՑ

3 մայիսի 2004 - 21:30 AMT  12:41 GMT
Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Աթիլա Բաշօղլուն նամակ է հղել Կալիֆորնիաի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին` Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջերս արված հայտարարության առնչությամբ:

ԸՍՏ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆԱՎԹ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ

3 մայիսի 2004 - 19:34 AMT  12:41 GMT
Լեոնիդ Կուչմայի խոսքերով, «այդ առումով Ուկրաինան պիտի առաջնորդվի առողջ տնտեսական շահերով, այլ ոչ թե մասնակցի արեւմտյան աշխարհի քաղաքական խաղերին»:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

3 մայիսի 2004 - 19:15 AMT  12:41 GMT
Գարեգին Երկրորդը իր օրհնությունը կբաշխի Բրազիլիայի, Ուրուգվայի եւ Արգենտինայի հայոց հոտին:

ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

3 մայիսի 2004 - 19:05 AMT  12:41 GMT
Աշխարհահռչակ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հրաժարվել Է Լիբանանում անցկացվելիք շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելուց, որպեսզի նախապատրաստվի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետորսյանի 75-ամյակին նվիրված միջազգային մրցաշարին:

ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ՋԱՎԱԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

3 մայիսի 2004 - 18:37 AMT  12:41 GMT
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացվել 2 միլիոն լարի (մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնել Ջավախքի ճանապարհների վերանորոգման համար:

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՎԱՍՏԱԻՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՆՎԱԾ Է ՕՐԱԿԱՐԳԻՑ

3 մայիսի 2004 - 18:35 AMT  12:41 GMT
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով, հարցը հանվել է Իլահմ Ալիեվի վերջերս Անկարա կատարած այցի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում:
12
---