1

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՑ ԱԿՆԱԿԱԼՈՒՄ Է ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՄԱՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՎԵՐԱՑՈՒՄ

19 մայիսի 2004 - 00:45 AMT  04:38 GMT
Հայաստանն ակնկալում է, որ ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսը օրենսդրորեն կվերացնի Ջեքսոն-Վենիկի ուղղումը, որը նախատեսում է առեւտրային պատժամիջոցներ նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ, հայտնել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

ԱԴՐԲԵՋԱՆ ՓԱԽԱԾ ԵՐԿՈՒ ՀԱՅԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

19 մայիսի 2004 - 00:24 AMT  04:38 GMT
Ռոման Թարյանը եւ Արթուր Ապրեսյանը բողոքում են «ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչության կողմից իրենց ճակատագրի անտեսման դեմ, որն ոչ մի կերպ չի աջակցում երրորդ երկրներ նրանց տեղափոխման հարցի լուծմանը»:

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆԱՑԵԼ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

18 մայիսի 2004 - 23:47 AMT  04:38 GMT
Այսօր հանդիպելով Ծալկայի բնակիչների եւ իշխանությունների հետ` Բարամիձեն հայտարարել է, որ «ներկայումս շրջանում իրավակարգի պահպանման համար հատուկ միջոցառումների անցկացման անհրաժեշտություն չկա»:

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԸ» ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԼՂՀ-Ի ՀԵՏ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՐՄԱՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

18 մայիսի 2004 - 23:16 AMT  04:38 GMT
Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպությունը նախատեսում է բողոքի ակցիաներ կազմակերպել Իրանի,ԱՄՆ,Կանադայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ, որոնց ներկայացուցիչները ձեռներեցությամբ են զբաղվում Լեռնային Ղարաբաղում:

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԸ» ԿՀԱՎԱՔՎԻ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ

18 մայիսի 2004 - 22:38 AMT  04:38 GMT
Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել «քառյակի» անդամների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարների Ստրասբուրգում կայացած երկկողմ հանդիպումների ընթացքում` միջազգային խորհրդարանական խորհրդաժողովի շրջանակներում:

ՀԱՅԱՍՏԱԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

18 մայիսի 2004 - 22:23 AMT  04:38 GMT
Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը, Մուրթազ Ալեսքերովը եւ Նինո Բուրջանաձեն քննարկել են Կովկասյան կայունության պակտի ստորագրմանը, Հարավկովկասյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ստեղծմանը, տարածաշրջանային երկխոսությանն առնչվող հարցեր:

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ԱՌՆՎԱԶՆ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ

18 մայիսի 2004 - 22:17 AMT  04:38 GMT
Այդ մասին հաղորդել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը:

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ

18 մայիսի 2004 - 22:12 AMT  04:38 GMT
Տարածաշրջանային բնույթ կրող այցը կապված է ՎԶԵԲ-ի նոր նախաձեռնության հետ` աջակցել բանկի հետ համագործակցող մի շարք զարգացող երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԱՄՆ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ

18 մայիսի 2004 - 18:36 AMT  04:38 GMT
Մայիսի 17-ի երեկոյան Երեւանի կենտրոնում սպանվել է ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդը:

ՊՐԱՀԱ, ՎԱՐՇԱՎԱ. ՍՏՐԱՍԲՈՒՐԳ...

12 մայիսի 2004 - 05:00 AMT  04:38 GMT
Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի միության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի շրջանակներում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլդար Մամեդյարովի երկրորդ հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն առայժմ հայտնի չեն: Սակայն հանդիպման օրակարգն արդեն իսկ սուր քննարկում է առաջացրել Երեւանում եւ Բաքվում:
1
---