1

ԻՐԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՇԱՀԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

29 մայիսի 2004 - 21:30 AMT  06:02 GMT
Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի խոսքերով, մայիսի 24-ին Մոսկվայում ստորագրված Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային գծի կառուցման շուրջ ռուս-իրանա-ադրբեջանական պայմանագրի առնչությամբ ոչ մի դեմարշ չի կարող լինել:

ՆԱՏՕ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ

29 մայիսի 2004 - 20:49 AMT  06:02 GMT
Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Հոն Դագ Բերոյթերը` մեկնաբանելով պաշտոնական Բաքվի հայտարարությունները ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորության մասին:

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԱՋԱՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

29 մայիսի 2004 - 19:53 AMT  06:02 GMT
Արմեն Գեւորգյանի խոսքերով, նրա հրաժարականը սպասվում էր, քանի որ Աջարիայում իշխանափոխությունից հետո, ցանկալի էր նաեւ հայ համայնքի ղեկավարության փոփոխությունը:

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

29 մայիսի 2004 - 19:07 AMT  06:02 GMT
Կայքը ստեղծողների` Գերմանիայում գործող «Ճանաչում» հանձնախմբի ղեկավարների խոսքերով, նախագծի հիմնական նպատակը քարոզչությունն է եւ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՃՅՈՒՂ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

29 մայիսի 2004 - 19:04 AMT  06:02 GMT
Ինչպես հաղորդել է «Վրաստանի եկաթուղիներ» պետական ընկերության ներկայացուցիչը, երկաթուղային ճյուղի շինարարության մեջ ներդրումներ անելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները:

ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

25 մայիսի 2004 - 05:00 AMT  06:02 GMT
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
1
---