ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

Բաքվում փորձում են Հարավային Կովկասի հակամարտությունների ընդհանրացված պատկերացում ստեղծել միջազգային հանրության մոտ:

Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
PanARMENIAN.Net - Դժվար չէ գլխի ընկնել, թե ինչու հենց հիմա է հայտնվել այդ կեղծիքը: Բաքվում ամեն ինչ անում են, որպեսզի միջազգային հանրությունը միանման ընկալի Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում վրացական հատուկ ծառայություններն ակտիվացրել են իրենց ազդեցությունը Աբխազիայի եւ Օսեթիայի հավատարիմ ուժերի հանդեպ: Վրացական աղբյուրների համաձայն, Սուխումիում տեղի է ունեցել ցույց, որի մասնակիցները հրապարակ են դուրս եկել Միխայիլ Սաակաշվիլու դիմանկարով եւ վրացական դրոշով: Օսեթիայում գրեթե պաշտոնապես գործում է վրաց երիտասարդների «Կմարա» կազմակերպությունը, որը հայտնի է Թբիլիսիում եւ Բաթումիում հեղափոխության հիմք պատրաստելով: Տեղեկություններ կան այն մասին, որ «Կմարան» օսեթ երիտասարդների շրջանում լուրջ քարոզարշավ է տանում` փորձելով նրանց ներգրավել իրենց շարքերը: Այս առումով, ադրբեջանական քարոզիչներին թվացել է, թե ինչ-որ մեկը կարող է հավատալ, որ նմանատիպ մի բան էլ տեղի է ունենում Ղարաբաղում:

Միաժամանակ, զուգահեռներ անցակացնել Աբխազիան եւ Օսեթիան վերադարձնելուն ուղղված վրացիների փորձերի եւ Ղարաբաղի հանդեպ ադրբեջանցիների ունեցած հավակնությունների միջեւ ընդհանրապես տեղին չէ, քանի որ Սուխումիի եւ Շխինվալիի իրադրությունները լիովին տարբեր են, Ստեփանակերտինից: Բանն այն է, որ աբխազական եւ օսեթական հակամարտության կողմերն առավել հանդուրժողական են իրար նկատմամբ, քան ղարաբաղյան հակամարտության կողմերը: Բացի այդ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում վրացիները լուրջ հիմքեր ունեն: Աբխազիայի բնակչության գրեթե մեկ երրորդը վրացիներ են: (Խոսքը Գալիի շրջանի բնակիչների մասին է): Նրանք լիիրավ քաղաքացիներ են եւ նույնիսկ ծառայում են աբխազական բանակում: Աբխազները եւ վրացիները խաղաղ ապրում են դուռ-դռի: Օսեթիայում քիչ չեն այն գյուղերը, որոնց բնակիչներն ընդունում են Շխինվալիի կառավարությունը: Մի քանի օսեթաբնակ վրացիներ նույնիսկ ցանկություն են հայտնել մասնակցել չճանաչված պետության խորհրդարանական ընտրություններին:

Միաժամանակ նկատելի է նաեւ վրացական իշխանությունների բարի կամքը, որոնք զիջումների մասին իրենց տված խոստումն ապացուցում են նաեւ գործով: Վրաստանը էլեկտրաէներգիա է մատակարարում Օսեթիային: Վերջերս Միխայիլ Սաակաշվիլին կրկին պատրաստկամություն հայտնեց զարգացնել տնտեսական կապերը ավտոնոմիաների հետ: Աբխազները եւ օսեթները գնահատում են վրացական առաջնորդի պատրաստակամությունը: Շիդ-Քարթլիի նահանգապետն առանց դժվարության տեղաշարժվում է Օսեթիայով, իսկ Սուխումիում հաճախ են լինում վրացական կառավարության անդամները: Ի տարբերություն ադրբեջանցիների, վրացիներն իրենց պատվից ցածր չեն համարում նախկին համաքաղաքացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելը:

Եթե ինչ-որ տեղ արդարացված է վրացիները հավատն այն մասին, որ աբխազների եւ օսեթների հետ հնարավոր է միասնական պետություն ստեղծել, ապա Ղարաբաղի եւ Ադրբեջանի դեպքում իրադրությունը լիովին տարբեր է, առաջին հերթին այն պատճառով, որ պաշտոնական Բաքուն նույնիսկ չի էլ փորձում երկխոսության համար հիմքեր ստեղծել: Այդ իսկ պատճառով Ղարաբաղի եւ նախկին ԽՍՀՄ պետությունների հակամարտությունների միջեւ զուգահեռներ անցկացնելն ամենեւին տեղի չէ: Սա միանշանակ ընդունում են նաեւ միջազգային դիտորդները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Ռուդոլֆ Պերինան իր մի հարցազրույցում այս մասին բավականաչափ հստակ արտահայտվել է: «Միաջզային հանրությունը պատրաստ չէ ճանաչել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի պետությունների անկախությունը: Լեռնային Ղարաբաղի դեպքն այլ է»,- շեշտել է դիվանագետը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---