13.06.2004-ի համար տեղեկատվություն չկա:
1

ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

12 հունիսի 2004 - 21:10 AMT  21:05 GMT
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, դա արվում է հետագա բանակցությունների համար ընդհանուր պորտֆելի կազմավորման համար:

ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ» ԶԵԿՈՒՅՑ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12 հունիսի 2004 - 20:26 AMT  21:05 GMT
Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնյան իր զեկույցի պատրաստման համար Երեւանում հանդիպել է երկրի իշխանությունների, քաղաքական, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

12 հունիսի 2004 - 19:33 AMT  21:05 GMT
Տեղեկացված արեւմտյան դիվանագետի կարծիքով, ստորագրման պատրաստ համաձայնագիրը ոչ միայն չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին, այլ նաեւ ձեռնտու չէր անձամբ Հ.Ալիեւին, որպես քաղաքական գործչի:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՀԿ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՈՉՆՉԱՑՆԻ ԽՍՀՄ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԸ

12 հունիսի 2004 - 18:54 AMT  21:05 GMT
Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Երեւանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Վլադիմիր Պրյախինը նախօրեին հուշագիր են ստորագրել խորհրդային զորքերի կողմից հանրապետության տարածքում թողած «Մելանժ» տիպի ռակետային հեղուկ վառելիքի ոչնչացման մասին:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱԿՏԻՎԻՍՏ

12 հունիսի 2004 - 18:52 AMT  21:05 GMT
«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ փոխվել է խափանման միջոցը` նա ազատ է արձակվել բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:

ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

25 մայիսի 2004 - 05:00 AMT  21:05 GMT
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
1
---