1

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԱՇՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

16 հունիսի 2004 - 23:59 AMT  03:46 GMT
ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, համաժողովի մասնակիցները կքննարկեն, թե ինչն է իրենց խանգարում հաստատել բարիդրացիական հարաբերություններ:

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

16 հունիսի 2004 - 23:26 AMT  03:46 GMT
Կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը նամակ են հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առեւտրական ծառայությունների հանձնախմբի նախագահ Մ.Օքսլիին` պաշտոնապես առաջարկելով ճշտել 1915 թվականի ցեղասպանության զոհ դարձած հայերի ապահովագրության օրենքի նախագծի լսումների ժամկետը:

ՎԱՍՏԱՆԸ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑՎՈՂ ԳԱԶԸ

16 հունիսի 2004 - 23:10 AMT  03:46 GMT
Առաքված գազի դիմաց վրացական կողմի չվճարումների պատճառով ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուսումնասիրում է այդ երկիր «երկնագույն վառելիքի» մատակարարումների նկատմամբ սահմանափակում կիրառելու հնարավորությունը:

ԱՄՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

16 հունիսի 2004 - 22:49 AMT  03:46 GMT
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը չի ճշտել հանդիպման անցկացման վայրը:

ԼԵՀ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ 13 ՀԱՅԵՐԻ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԼԵՀԱՍՏԱՆ

16 հունիսի 2004 - 22:21 AMT  03:46 GMT
Սահմանն ապօրինաբար հատելու փորձի համար նրանց սպառնում է 6 ամսից մինչեւ 8 տարի ազատազրկում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

16 հունիսի 2004 - 22:10 AMT  03:46 GMT
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանին տրամադրվող ամերիկյան կառավարական օժանդակության, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին նրա մասնակցության, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

16 հունիսի 2004 - 19:06 AMT  03:46 GMT
Այդ մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԽՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16 հունիսի 2004 - 18:48 AMT  03:46 GMT
Թուրքիա այցելելու համար Հայաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման կարգը փոփոխություններ չի կրել, հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում` մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Անկարան խստացրել է վիզային ռեժիմը Երեւանի հետ:

ԹՈՒՐՔ ԽՈՍՆԱԿԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16 հունիսի 2004 - 18:01 AMT  03:46 GMT
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առինչը մի նամակ է հղել Կանադայի խորհրդարանի ղեկավարությանը, որով իր «վրդովմունքն» է հայտնել Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կայացրած որոշման առնչությամբ:

ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

25 մայիսի 2004 - 05:00 AMT  03:46 GMT
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
1
---