1

ԱՄՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ, ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԴԵՊԱՆԸ

3 հուլիսի 2004 - 20:52 AMT  08:33 GMT
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` մեկնաբանելով ԼԵռնային Ղարաբաղին 5 մլն դոլար տարամադրելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա օգնության ենթակոմիտեի որոշման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ՄՈՏ ԵՐԵՔ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

3 հուլիսի 2004 - 20:27 AMT  08:33 GMT
Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի խոսքերով` ներկայումս բանակցություններ են ընթանում ամերիկյան «Westinghouse», գերմանական «Siemens» եւ կանադական «AECL» ընկերությունների հետ` նրանց օգնությամբ եւ մասնակցությամբ Թուրքիայում 2-3 ատոմակայաններ կառուցելու շուրջ:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

3 հուլիսի 2004 - 20:07 AMT  08:33 GMT
Թերի Դեւիսի փոխարեն, ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող կարող Է նշանակվել կամ Սլավենիայի պատգամավոր, ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նախագահ Ռոման Յակիչը, կամ Էլ սոցիալիստական խմբակցության անդամ, իսպանացի պատգամավոր Մարիա Պյուջը:

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՁԻԱՐՇԱՎԻՆ

3 հուլիսի 2004 - 19:43 AMT  08:33 GMT
Ոչ պաշտոնական համաժողովին Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների 10 նախագահներ հավաքվել են այսօր առավոտյան մոսկովյան ձիարշավարանում, որպեսզի հետեւեն Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՈՂՆԵՐԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ

3 հուլիսի 2004 - 18:54 AMT  08:33 GMT
Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» «չի նստի ձեռքերը ծալած», եթե հայ զինվորականները ժամանեն սեպտեմբերին Բաքու` մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հայտարարել է ՂԱԿ-ի նախագահի տեղակալ Շամիլ Մեհթին:

ԵԽԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

3 հուլիսի 2004 - 18:44 AMT  08:33 GMT
Կկայանան Բ.Հալերի հանդիպումները ՀՀ Ազգային ժողովի խոսնակի եւ Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

3 հուլիսի 2004 - 18:43 AMT  08:33 GMT
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մի շարք ԱՊՀ երկրների ղեկավարների թվում Մոսկվա է ժամանել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է ԷՐԴԱԳՈՆԻՑ

30 հունիսի 2004 - 05:00 AMT  08:33 GMT
«Թուրքական իշխանության դիրքորոշման մեջ ակնհայտ փոփոխություններ կան: Անկարան ցանկություն է հայտնել նորմալացնել երկկողմ հարաբերությունները»,- Ստամբուլից վերադառնալուց հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նախարարի նշած առաջընթացը նկատելի է նաեւ թուրք առաջնորդների հրապարակային ելույթներից: Չնայած Ռոբերտ Քոչարյանի դեմարշի, որ հրաժարվե էր մասնակցել Թուրքիայի տարածքում ընթացող գագաթաժողովի աշխատանքներին, Ռեջեբ Էրդագոնը գագաթաժողովի ընթացքում իրեն բավականաչափ զուսպ էր պահում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Պաշտոնական Երեւանին հասցեագրված ազդակներն ընդունված են:
1
---