2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼ 1,7 ՄԼՐԴ ԽՈՐԱՆԱՐԴ ՄԵՏՐ ԳԱԶ

12 մարտի 2005 - 07:16 AMT  20:33 GMT
2004 թվականին Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 332 մլն խորանարդ մ բնական գազ

ՄԱՐՏԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

12 մարտի 2005 - 07:09 AMT  20:33 GMT
Առաջիկա հանդիպման կենտրոնական հարցը կդառնա ԱՊՀ մարմինների բարեփոխման խնդիրը

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԲԱՔՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ ՉԵՉԵՆ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻՆ

11 մարտի 2005 - 04:00 AMT  20:33 GMT
Ավարտվեց Իչկերիայի սպանված նախագահ Ասլան Մասխադովի սգո եռօրյան: Արարողությունը կատարվեց Բաքվում, որտեղ բնակվում է հանգուցյալի որդին` Անզոր Մասխադովը: Հոր հիշատակին նա շուկայից գնել էր ամենախոշոր ցուլը, մորթել էր եւ միսը բաժանել ադրբեջանցի աղքատներին: Բաքվի ԶԼՄ-ի տեղեկատվությամբ, Անզորի հետ հարյուրավոր ցավակցողների մեջ էին նաեւ Մասխադովի այրին, Ադրբեջանում եւ Եվրոպայում «Իչկերիայի Չեչենական հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները», ինչպես նաեւ` «արտագաղթի մեջ գտնվող Չեչնիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ»: Հյուրասեր ադրբեջանական հողում այս բոլոր անձանց ներկայությունը ռուսների մոտ չի կարող կասկածի տակ չառնել ադրբեջանցիների` բարեկամության եւ եղբայրության մասին պնդումները:
---