12

Երեւանի եւ Կահիրեի քաղաքական հարաբերությունները անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական հարաբերություններով

7 դեկտեմբերի 2005 - 19:09 AMT  11:45 GMT
Հայաստանը, ելնելով տարածաշրջանային անվտանգության պահանջներից, շահագրգռված է նաեւ Իրաքում իրավիճակի շուտափույթ կայունացման հարցում, հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը

Էստոնիայի ազգաբնակչության նախարարը հերքել է ադրբեջանցի քաղաքական գործչի խոսքերը

7 դեկտեմբերի 2005 - 18:36 AMT  11:45 GMT
Պաուլ-Էէրիկ Ռումմոն հայտարարություն չի արել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Էրդողանը ժամանել է Ավստրալիա, որտեղ հայերը պատրաստվում են բողոքի ցույցի` Թուրքիայի քաղաքականության դեմ

7 դեկտեմբերի 2005 - 18:20 AMT  11:45 GMT
Դեկտեմբերի 9-ին ավստրալահայերը մտադիր են բողոքի ցույց կազմակերպել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքման եւ Հայաստանի շրջափակման դեմ

Պաշտոնապես հրապարակվել է Հայաստանի բարեփոխված Սահմանադրության տեքստը

7 դեկտեմբերի 2005 - 17:29 AMT  11:45 GMT
Սահմանադրական փոփոխություններն արդեն ուժի մեջ են եւ նրանց բովանդակությունը ենթակա չէ բողոքարկման

Արգենտինայում Հայաստանի դեսպանը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

7 դեկտեմբերի 2005 - 17:03 AMT  11:45 GMT
Արգենտինայի փոխնախագահը բարձր է գնահատել հարաբերությունների զարգացման ընթացքը Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ եւ հայտնել իր երկրի պատրաստակամությունն առավելագույնս խորացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում

ՂԱԿ-ը մտադիր է խանգարել ԵԱՀԿ ՄԽ այցին ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան

7 դեկտեմբերի 2005 - 16:34 AMT  11:45 GMT
ՂԱԿ-ը գտնում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լյուբլյանայում անարդյունավետ էր

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են բանակցություններից անցնել որոշումների կայացմանը

7 դեկտեմբերի 2005 - 16:30 AMT  11:45 GMT
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհուրդը հայտարարություն է ընդունել ղարաբաղյան հակամարտության առնչությամբ

Բրազիլիայի Սան Ժոզե քաղաքում հիմնադրվել է «Արմենիա» հրապարակը

7 դեկտեմբերի 2005 - 15:45 AMT  11:45 GMT
Քաղաքապետը եւ պատգամավորների խորհրդի նախագահը բարձր են գնահատել 1928 թվականից ի վեր Սան Ժոզե քաղաքում հաստատված հայերի ներդրումը վերջինիս առաջադիմության եւ զարգացման գործում, դատապարտել անցած դարասկզբին հայերի նկատմամբ թուրքական կառավարության իրագործած ցեղասպանությունը

«Գարդիան»-ը 1988 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած երկրաշարժի մասին. Շատերը դեռեւս դուրս չեն եկել սթրեսային վիճակից

7 դեկտեմբերի 2005 - 14:54 AMT  11:45 GMT
17 տարի առաջ Հայաստանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն իր ուժգնությամբ կարող է համեմատվել այս տարվա հոկտեմբերին Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ, նշված է բրիատանցի լրագրող Ջոնաթան Սթիլի հոդվածում

Դիմիտրի Ռուպել. Ես համոզված եմ, որ մենք գտնվում ենք ղարաբաղյան խնդրի կարգավորման շեմին

7 դեկտեմբերի 2005 - 14:15 AMT  11:45 GMT
Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հարաբերությունները բարեկամական են, որոնք հաստատվեցին ոչ միայն ԵԱՀԿ-ում մեր գերազանց աշխատանքով, այլեւ Հայաստանի նախագահի` վերջերս Սլովենիա կատարած այցով, - հայտարարել է Դ.Ռուպելը:
12
---