Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ոչ մի առաջխաղացում տեղի չի ունենա, գտնում են Բաքվում

7 փետրվարի 2006 - 15:19 AMT  15:09 GMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահաները, հայտարարելով, որ 2006 թ-ը կարող է պատուհան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին, «ելնում են զուտ տեսական նկատառումներից», հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը

ԱՄՆ Սենատի Դեմոկրատների ղեկավարը սատար է կանգնելՀայոց ցեղասպանության բանաձեւին

7 փետրվարի 2006 - 14:36 AMT  15:09 GMT
Այդպիսով բանաձեւի կողմանակիցների թիվը հասավ քսանհինգի

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ստախոս է անվանել

7 փետրվարի 2006 - 14:32 AMT  15:09 GMT
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը հանդես է եկել պաշտոնական հերքմամբ Ռուբեն Թորոսյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երբեք չի ծառայել բանակում

Բաքուն փորձում է սադրել Ղարաբաղին խախտել զինադադարը

7 փետրվարի 2006 - 13:48 AMT  15:09 GMT
«Սա առաջին անագամը չէ, երբ փորձում են մեր տակը փորել»,- հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահը

Այսօր Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա

7 փետրվարի 2006 - 13:27 AMT  15:09 GMT
Փետրվարի 9-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստոկհոլմից կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել «Արմենֆիլմ» կինոստուդիայի տնօրենը

7 փետրվարի 2006 - 12:56 AMT  15:09 GMT
Մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում Գեւորգ Գեւորգյանի թեկնածությունը առաջարկել է Հայաստանի «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը

ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔԻՑ

2 հուլիսի 2005 - 05:00 AMT  15:09 GMT
ԱՄՆ սենատի Հատկացումների հանձնախումբը սկսել է 2006թ.-ի արտաքին հատկացումների մասին օրինագծի քննարկումը: Նախօրեին ենթահանձնախմբի կողմից հաստատված օրինագծի համաձայն` հաջորդ տարի Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալները չեն կրճատվի: Այնինչ, վարչակարգն առաջարկել էր մեր երկրին տրամադրել 2005թ.-ին հատկացվածից երեք անգամ պակաս գումար:
---