Վալերի Բալայան. Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել ղարաբաղյան գործընթացում23 մարտի 2006 Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԽ) նոր զեկուցման մեջ «ԵՄ դերը Հարավային Կովկասի հակամարտություննների կարգավորման հարցում» խորագրով խոսվում է, որ «տասնամյակից ավել ձգվող բանակցությունները չպսակվեցին խաղաղ համաձայնագրերի ստորագրմամբ:«Ունենալով «ազնիվ միջնորդի» հեղինակություն եւ ավելի խորը եվրպական ինտեգրման առաջարկությունների հնարավորություն` ԵՄ պատրաստվում է մեծ դեր խաղալ տարածաշրջանում եւ ավելացնել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ: Իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար ԵՄ պատրաստվում է իր շուրջը արդյունավետ կառավարվող երկրների շղթա ստեղծել»,- կարծում է ՄՃԽ-ը: ՄՃԽ նոր զեկույցը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը: Թոմաս դը Վաալ. Որոշակի իմաստով ղարաբաղյան կարգավորման «բախտը բերել է»17 մարտի 2006 Անգլիացի լրագրող Թոմաս դը Վաալը այսօրվա դրությամբ ղարաբաղյան հարցում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է: Նրա վերջին «Սեւ այգի» գիրքը, որը հրապարակվել է ռուսերեն լեզվով, բանավեճերի առարկա է դարձել հակամարտության բոլոր կողմերի համար: PanARMENIAN.Net-ի խնդրանքով Թոմաս դը Վաալը կմեկնաբանի ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապված որոշ հարցեր, որոնք առաջացան Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումից հետո: |