Վալերի Բալայան.

Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել ղարաբաղյան գործընթացում

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԽ) նոր զեկուցման մեջ «ԵՄ դերը Հարավային Կովկասի հակամարտություննների կարգավորման հարցում» խորագրով խոսվում է, որ «տասնամյակից ավել ձգվող բանակցությունները չպսակվեցին խաղաղ համաձայնագրերի ստորագրմամբ:«Ունենալով «ազնիվ միջնորդի» հեղինակություն եւ ավելի խորը եվրպական ինտեգրման առաջարկությունների հնարավորություն` ԵՄ պատրաստվում է մեծ դեր խաղալ տարածաշրջանում եւ ավելացնել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ: Իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար ԵՄ պատրաստվում է իր շուրջը արդյունավետ կառավարվող երկրների շղթա ստեղծել»,- կարծում է ՄՃԽ-ը: ՄՃԽ նոր զեկույցը PanARMENIAN.Net-ի խնդրանքով մեկնաբանում է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը:
Ինչպե՞ս են ԼՂՀ-ում գնահատում Միջազգային ճգնաժամային խմբի զեկուցումներն ու հանձնարարականները:

Ոչինչ չեմ կարող ասել ՄՃԽ-ի գործնեության մասին ԼՂՀ-ու, քանի որ այդպիսինը չի դիտարկվել, իսկ ինչ վերաբերվում է զեկույցներին եւ հանձարարականներին, ապա սա այն հազվադեպ դեպքերից է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ողջ հանրությունը միաժանակ բացասաբար ընդունեց Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԽ) թե' զեկույցները եւ թե' հանձնարարականները:

Ընդհանրապես, ՄՃԽ փաստաթղթերի հետ ծանոթանալիս անկախ կամքից մի շարք հռետորական հարցեր են ծագում: Հակամարտող կողմերից ո՞րն է հրավիրել ՄՃԽ-ին որպես միջնորդ: Եթե ոչ ոք, ապա ո՞վ է նրանց մեր վզին փաթաթում: Ի՞նչ կապ ունեն նրանք այս հակամարտության հետ: Արդյոք նրանք որոշակի հայացքներ ունե՞ն հակամարտության բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ: Եթե ունեն, ապա ինչպիսի՞ն են դրանք եւ այլն, եւ այլն: Զարմանալի է, որ այդ հարցերը անպատասխան կախված են մնում օդում: Առանձնակի տարակուսանք է առաջացնում ՄՃԽ ոչ պրոֆեսիոնալիզմը: Իրենց զեկույցներում նրան հաճախակի եզրահանգումներ են անում, հիմք ընդունելով շահագրգռված կողմերի կասկածելի հոդվածները, նույն այդ կողմերի օգտին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ԵԱՀԿ-ն գլխավոր դերն է խաղում: ԻՆչով է պայմանավորված Եվրամիության եւ ՄԱԿ-ի` գործընթացին ներգրավելու անհրաժեշտության մասին հայտարարությունները, ինպես պնդում են ադրբեջանցիները:

Չեմ կարծում, որ ԵԱՀԿ դերը հակամարտության կարգավորման հարցում այնքան ինքնուրույն չէ, որքան դա թվում է Ադրբեջանին: Ժամանակակից քաղաքականության յուրահատկությունները գլոբալացման դարում այնպիսին են, որ համաշխարհային քաղաքկանության սկզբունքային հարցերի կարգավորման ժամանակ, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այդպիսինն է, որոշակի համաձայնության հասնում են ԵՄ-ում կամ ՄԱԿ-ում: Համաձայնության մեծ մասամբ հասնում են այն մեծ տերությունների շահերի շրջանակներում, որոնք ֆինանսավորում են այդ կազմակերպությունների գործնեությունը, իսկ հակամարտող կողմերի շահերը հաշվի են առնվում «ում բախտը ոնց կբերի»: Այդպես է եղել թե Յուգոսլավիայի բաժանման ժամանակ, դա կարելի է տեսնել նաթե' ալսօր Կոսովոյի հարցում, նաեւ որոշակի նրբերանգներով այդպես եղավ եւ լինում է Իրաքի հարցում: Այդ կապակցությամբ, ով պնդում է դա, խորհուրդ կտայի վերաընթերցել Կրիլովի հայտնի առակը, կամ հիշել հանրահաշվի` նույնքան հայտնի գումարելիների տեղերի փոփոխության մասին օրենքը:

Ինչպե՞ս կմեկնաբանեիք հակամարտության կարգավորման փորձերը Ռամբուեյում, Վաշինգթոնում եւ Ստամբուլում: Արդյո՞ք 2006 թվականը կարող է «բեկումնային» դառնալ:

Ոչ 2006 թվականը ոչ էլ առաջիկա տարիները չեն կարող բեկումնային լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Անհանրին է կանխորոշել` քանի տարի է դրա համար հարկավոր: Կիպրոսի հարցումը բեկումը միայն հիմա է նախատեսվում` 30 տարի ժամկետից հետո: Հիշեք քանի տարի էր շարուանկվում հակամարտությունը հնդկաչինական թերակղզում, իսկ չլուծված հարցեր մնացել են մինչ օրս: Եվ ընդհանրապես 20-րդ դարի յուրաքանչյուր հակամրտություն: Բալայանի կարծիքով, այդ ժամկետը կրճատելու համար պետք է աշխուժացնել բանակցային գործընթացը, ընդլայնել բանակցությունների ձեւաչափը, ներգրավել հանրությանը, բարելավել վստահության մակարդակր: Հենց այնպես հակամարտությունը չի կարգավորվի, ցանկություն է պետք դրա համար: Դա շատ ծանր եւ հաճախ անշնորհակալ աշխատանք է եւ շատ պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում:

Ռամբուեյում ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու միտք է բարձարեցվել: Ինչպե՞ս եք Դուք դրան վերաբերվում:

Ինչ վերաբերվում է ԼՂՀ-ում երկրորդ հանրաքվեն անցկացնելուն, մեկնաբանություններն այդ հարցում ավելորդ են: Իր ժամանակին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները հրաժարվեցին մասնակցել դրան, եւ ես չեմ տեսնում ինչը պետք է փոխի նրանց կարծիքը այսօր կամ Ճգնաժամային խմբի կողմից հորինված ժամկետից հետո:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---